Հա
30/01/2020 - 13:30

Նաւթի նախարարի հանդիպումը՝ հիդրոքարբոն արտադրողների հետ` հանդիպմանը ներկայ է եղել նաեւ «Շիմիդոռ» ընկերութեան տնօրէն՝ Հենրիկ Տէր-Ղուկասեանը

Երեքշաբթի, յունւարի 28-ին, երկրի նաւթարդիւնաբերութեան նախարար՝ Բիժան Զանգանէն հանդիպելով Իրանի Հիդրոքարբոնների արդիւնաբերութեան ոլորտի գործարարներին, քննարկել է ծագած խնդիրների ու դժւարութիւնների ուղղութեամբ արդիւնաբերողների կողմից բարձրացւած հարցեր ու խնդիրներ,- այս մասին է տեղեկացնում Նաւթարդիւնաբերութեան նախարարութեանը կից աշխատող «ՇԱՆԱ» լրատւական գործակալութիւնը:

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, յունւարի 28-ին, երկրի նաւթարդիւնաբերութեան նախարար՝ Բիժան Զանգանէն հանդիպելով Իրանի Հիդրոքարբոնների արդիւնաբերութեան ոլորտի գործարարներին, քննարկել է ծագած խնդիրների ու դժւարութիւնների ուղղութեամբ արդիւնաբերողների կողմից բարձրացւած հարցեր ու խնդիրներ,- այս մասին է տեղեկացնում Նաւթարդիւնաբերութեան նախարարութեանը կից աշխատող «ՇԱՆԱ» լրատւական գործակալութիւնը:

Հանդիպումը կայացել է փոխնախարարի ու տեղակալների մի կողմից, իսկ միւս կողմից՝ մասնաւոր բաժնում գործունէութիւն ծաւալած արհմիութիւնների տնօրէնների միջեւ, որոնց շարքում էր «Շիմիդոռ» ընկերութեան տնօրէն՝ իրանահայ գործարար՝ Հենրիկ Տէր-Ղուկասեանը:

Հանդիպմանը նոյն բնագաւառում աշխատող արտադրողների համար ծագած դժւարութիւնների շուրջ ծաւալւել են քննարկումներ, որոնց լուծման առաջարկներով են հանդէս եկել կողմերը:

Ընթացքում ելոյթ է ունեցել նաեւ իրանահայ գործարար Հենրիկ Տէր-Ղուկասեանը, ով իր առաջարկներն է ներկայացրել ժողովականներին:

Հանդիպմանը քննարկւած առաջարկների մասին չյաջողւեց շատ բան պարզել, սակայն դժւար չէ ենթադրութիւններ անել այն մասին, որ տւեալ ոլորտը, ինչպէս տնտեսութեան միւս ասպարէզների դէպքում է, կանգնած է ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանաւորւած առեւտրաշրջանառութիւնը սահմանափակող լուրջ խնդիրների առջեւ, ինչը մեծ հաւանութեամբ եղել է քննարկումների առանցքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։