Հա
02/02/2020 - 09:20

«Amazon ընկերութեան շուկայական արժէքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը». Bloomberg

2019 թւականի 4-րդ եռամսեակի ֆինանսական հաշւետւութեան համաձայն՝ Amazon ընկերութեան կապիտալիզացումը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը յունւարի 31-ի դրութեամբ:

«alikonline.ir» - 2019 թւականի 4-րդ եռամսեակի ֆինանսական հաշւետւութեան համաձայն՝ Amazon ընկերութեան կապիտալիզացումը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը յունւարի 31-ի դրութեամբ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է Bloomberg գործակալութիւնը, ընկերութեան բաժնետոմսերի գինը բարձրացել է 9.9 տոկոսով, ինչն ամենախոշոր  մէկօրեայ աճն է 2017-ի հոկտեմբերից ի վեր: Բաժնետոմսերի արժէքը մեծացել է յաջողակ ֆինանսական հաշւետւութեան հրապարակման ֆոնին, որը գերազանցել էր փորձագէտների կանխատեսումները:

Հաղորդւում է, որ ընկերութեան մաքուր եկամուտը 2019-ի վերջին 3 ամսում հասել է 3.3 մլրդ. դոլարի՝ 87.4 մլրդ. դոլար եկամուտի պարագայում:

Յիշեցնենք, որ աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ընկերութեան հիմնադիր Ջէֆ Բեզոսը 15 րոպէում հարստացել էր 13 մլրդ. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։