Հա
16/05/2020 - 12:45

«Համընդհանուր սպասում ու տարբերութիւն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում». Արա Գալոյեան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյեանը իր դիտարկումներն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի յաղթահարման հետ կապւած Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

«alikonline.ir» - Տնտեսական մեկնաբան Արա Գալոյեանը իր դիտարկումներն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի յաղթահարման հետ կապւած Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Տեղեկացնում է News.am-ը:

Նա իր յօդւածում գրում է.

«Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարեայ բոլոր երկրների առջեւ նոյն խնդիրները դրւեցին: Լուծումներն էլ առերեւոյթ նույնական էին: Բայց տարբեր արդիւնքներ ստացւեցին:

Այս օրերին մենք խօսում ենք արտակարգ դրութեան երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարեայ միաժամանակ Ադրբեջանում յայտարարեցին, որ թոյլատրում են միջքաղաքային հաղորդակցութիւնը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատութիւն տրւեց: Վրաստանում իշխանութիւնները յայտարարեցին, որ արտակարգ դրութիւնը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կեանքին: Յայտարարւում է, որ յունիսի 15-ից թոյլատրւում է ներքին տուրիզմը: Իսկ յուլիսի 1-ից կը վերաբացւի արտագնայ տուրիզմը: Այդ ուղղութեամբ ահագին աշխատանք է տարւել: Բրիտանական զբօսաշրջային յայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-յօդւած է հրապարակել, 20-ից աւելի աւիաընկերութիւններ ցանկութիւն են յայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի աւիաուղիներից մինչեւ այն յայտնի էժանագին աւիաընկերութիւնը: Զբօսաշրջութեան գործակալութիւնը նոյնիսկ վերլուծութիւն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբօսաշրջիկներ է սպասում Իսրայէլից, Չեխիայից, Լեհաստանից ու Աւստրիայից: Իշխանութիւնները նոյնիսկ հիւրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցոյց են կազմել ու հրապարակել: Յայտարարւել է ֆերմերային տնտեսութիւնների աջակցման համար մօտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաեւ Ադրբեջանի իշխանութիւններն են յայտարարել՝ աւելի փոքր՝ մօտ 76.5 մլն դոլար արժէքի չափով): Վրաստանում իշխանութիւններն աջակցութեան գումարը պարտադրում են իրացնել միայն առեւտրի որոշակի կէտերում եւ գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նիւթեր (պարզ ասած՝ աջակցութիւնը չի ուղղորդւի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցութեան հեղինակները): Վրաց գիւղնախարարութիւնը յայտարարել է, որ գիւղացիական տնտեսութիւններին դիզւառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարէնի հնարաւոր սակաւութեան ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը յայտարարել է․ «Երկրում չմշակւած հողակտոր չպիտի լինի»:

Հարեւան երկրի լաւատեսութիւնը համաւարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահութեան նախարարութեան՝ երկրի 11 կորոնա-հիւանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահութեան համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դէպքում իրավիճակը կը յաղթահարի առանց լարումի: Այս տեսակէտը հարկաւ յարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիւը 671 է, մահերինը՝ 12, ապաքինւածներինը 393: Փաստօրէն, ակտիւ հիւանդների քանակը 266 է (այս հաշւարկի պահի դրութեամբ Ադրբեջանում 1058 ակտիւ հիւանդ կայ, Հայաստանում՝ 2326):

Այս ամէնի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատւութիւն այն մասին, որ Բաքւում բացւում են ռեստորանները: Մեր լրատւամիջոցներում նոյն պնդումն աւելի «ցիւիլ» է: Մեր մօտ՝ «հասարակական սննդի կէտերն են բացւում»: Պայմանները համարեայ ամենուր նոյնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կէտերի բոլոր յաճախորդները ջերմաչափւելու են»: Միակ տարբերութիւնն այն է, որ մեր պարագային այդ մասին յայտարարութիւնը տարածել է Էկոնոմիկայի նախարարութիւնը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծւած իրավիճակից ազատւելու սպասումը նոյնական է: Ծրագրերն ու ժամկէտներն են տարբեր»:

 

Յարակից լուրեր

  • «1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին». Կարէն Վրթանէսեան
    «1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին». Կարէն Վրթանէսեան

    «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւում Հայաստանը «ռեկորդակիր» է դարձել:

  • Անդրադարձ. Սպասելով արշալոյսին եւ նոր պայքարին
    Անդրադարձ. Սպասելով արշալոյսին եւ նոր պայքարին

    «Համբերութիւնը դառն է, սակայն անոր պտուղը քաղցր է», կ՛ըսէ ֆրանսական առածը, ուստի իւրաքանչիւր լիբանանցի, ինչպէս որեւէ այլ մարդ արարած, համբերութեամբ կը սպասէ «ՔՈՎԻՏ-19»-ի համաճարակի ստեղծած խաւարին աւարտը հռչակող արշալոյսին, որ սակայն կրնայ ուշանալ, որովհետեւ իրերայաջորդ զգուշացումներ կը հնչեն համաճարակի 2-րդ ալիքէ մը, որ ըստ նախատեսութեանց, պիտի ըլլայ աւելի աղէտալի:

  • Չինական յատուկ տնտեսական գօտիները ԱՊՀ տարածքում
    Չինական յատուկ տնտեսական գօտիները ԱՊՀ տարածքում

    Յատուկ տնտեսական գօտիները (ՅՏԳ, Special economic zones, SEZ) սկսեցին ձեւաւրւել դեռ նախորդ դարի 50-60-ականներին գլխաւորապէս արեւմուտքում։ Յաջորդ տասնամեակներում ՅՏԳ-ներ ստեղծւեցին արդէն ասիական մայրցամաքում։ Պէտք է նկատել, որ թէեւ ՅՏԳ-ները գործունէութեան շուրջ կէսդարեայ պատմութիւն ունեն, այդուհանդերձ, բաւական արագ ինտեգրւեցին համաշխարհային շուկայական տնտեսութեան զարգացման ողջ տրամաբանութիւնում։

  • Աշխարհը կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքի փոխարէն երկրորդ գագաթնակէտը ստանալու վտանգի տակ է
    Աշխարհը կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքի փոխարէն երկրորդ գագաթնակէտը ստանալու վտանգի տակ է

    Աշխարհը գտնւում է COVID-19-ի առաջին ալիքի միայն մէջտեղում, կայ երկրորդ ալիքի փոխարէն, երկրորդ գագաթնակէտը ստանալու վտանգ, Ժնեւում կայացած ճեպազրոյցում յայտնել է առողջապահութեան ոլորտում արտակարգ իրավիճակների Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ԱՀԿ ծրագրի տնօրէն Մայքլ Ռայանը:

  • Արժանթինէն Լիբանանին. «Welcome To My (IMF) World…»
    Արժանթինէն Լիբանանին. «Welcome To My (IMF) World…»

    1984-ին, Արժանթինի մէջ ժողովրդավարութեան վերադարձէն մէկ տարի յետոյ, նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կառավարութիւնը դէմ յանդիման կու գար իր առաջին ճգնաժամին: Այդ տարուայ Ապրիլ 24-ին, հրապարակային ելոյթի մը ընթացքին, Ալֆոնսին առաջին անգամ ըլլալով շրջաքայութեան կը դնէր «լիբանանացում» (libanización) յղացքը. «Կը կարծեմ որ կամ մենք մեր դրօշակները կը պարզենք մեր երկրին մէջ կամ ալ ուրիշներ կու գան մեր երկրին մէջ պարզելու դրօշակներ որոնք մերը չեն»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։