Հա
20/05/2020 - 09:55

«Կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանը զուգահեռ, աճել է ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալները». ԿԲ նախագահ

«Աճել է ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալները»,- այս մասին Կառավարութեան տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստից յետոյ յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին:

«alikonline.ir» - «Աճել է ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալները»,- այս մասին Կառավարութեան տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստից յետոյ յայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Հեմաթիի՝ կորոնավիրուսի համավարակի համաշխարհային ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանը համընթաց, աստիճանաբար վերականգնւում է ոչ նաւթային սեկտորի արտադրութեան ծաւալները:

ԿԲ ղեկավարը նաեւ անդրադարձել է կառավարութեան տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի օրակարգին. «Քննարկւել է ներմուծման համար անհրաժեշտ արտարժոյթի ապահովման, եւ ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալների ընդլայնման կարեւորութեան հարցերը»:

«Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի նւազման իրավիճակով պայմանաւորւած, Իրանում ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալներն որոշակի դրական դինամիկա է ցուցաբերում»,- նշել է նա՝ յոյս յայտնելով, որ ստեղծւած իրավիճակը կը նպաստի արտադրութեան թռիչքաձեւ զարգացման ապահովմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։