Հա
24/06/2020 - 11:50

ԱՀԿ. «Ամէն ինչ կարող էր աւելի վատ լինել»

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դիտւում է առեւտրի պատմականօրէն մեծ անկում, բայց ամէն ինչ կարող էր աւելի վատ լինէր: Euronews-ի հաղորդմամբ, նման եզրակացութիւն կայ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան զեկոյցում։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դիտւում է առեւտրի պատմականօրէն մեծ անկում, բայց ամէն ինչ կարող էր աւելի վատ լինէր: Euronews-ի հաղորդմամբ, նման եզրակացութիւն կայ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան զեկոյցում։ Գրում է Panorama.am-ը:

Համաճարակի ազդեցութիւնն  արտադրութեան եւ առեւտրի վրայ մեղմելու համար մեծ նշանակութիւն ունեն ներկայիս քաղաքական որոշումները: Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ռոբերտօ Ազեւեդոյի խօսքով, հարկաբիւջետային, դրամավարկային եւ առեւտրային քաղաքականութիւնը պէտք է շարժւի նոյն ուղղութեամբ:

«Մենք բոլորս գիտենք, որ կորոնավիուսի համավարակը ազդում է համաշխարհային էկոնոմիկայի վրայ եւ, որպէս հետեւանք, համաշխարհային առեւտրի վրայ: ԱՀԿ փորձագէտները հրապարակել են  նախնական կանխատեսում, ըստ նրանց գնահատականների, այս տարւայ երկրորդ  եռամսյակում համաշխարհային առեւտուրը նախորդ տարւայ համեմատ կը նւազել է 18,5 տոկոսով։ Այդ անկումը պատմականօրէն մեծ է, դիտարկումների ընթացքում ամենակտրուկը»,- ասել է Ռ. Ազեւեդոն։

Յաջորդ տարւայ հեռանկարներն անորոշ են թւում. կորոնավիրուսի հաւանական երկրորդ ալիքը, թոյլ տնտեսական աճը եւ երկրների առեւտրի սահմանափակումները կարող են ազդել վերականգնման վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։