Հա
22/07/2020 - 10:35

«Որոշ երկրներ չեղարկել են իրանական ակտիւների դէմ կիրառւած սահմանափակումները». Վաէզի

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին տեղեկացրել է, որ որոշ երկրներ չեղարկել են իրանական ակտիւների դէմ կիրառւած սահմանափակումները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին տեղեկացրել է, որ որոշ երկրներ չեղարկել են իրանական ակտիւների դէմ կիրառւած սահմանափակումները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Չնայած ԱՄՆ հակաիրանական մանիպուլացիոն գործողութիւններին, որոշ երկրներ կասեցրել են իրանական ակտիւների արգելափակման գործողութիւնները»,- նշել է Վաէզին՝ յաւելելով, որ ԿԲ-ն ազատւած ակտիւների որոշ բաժինը կը յատկացնի ներմուծման համար անհրաժեշտ տրանսֆերների իրականացմանը:

«Այդ գործողութիւնները, բնականաբար, ներմուծման աճի ծաւալների ապահովման նպատակ ունի, այնուամենայնիւ, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել աշխարհի տարբեր բանկերում իրանական սառեցւած ակտիւների վերադարձման ուղղութեամբ»,- նշել է Վաէզին:

Նա նաեւ անդրադարձել է արտարժոյթի շուկայում տատանումների կարգաւորման, եւ վերահսկողութեան սահմանման կառավարութեան ծրագրերին՝ նշելով, որ դրանք պայմանաւորւած էին որոշ անձանց անօրինական գործողութիւններով, այդ թւում՝ մեր երկրում լարւածութիւն հրահրող որոշ պետութիւնների ջանքերով եւ հոգեբանական պատերազմ հրահրելու փաստերով, ինչն էլ, ի դէպ, կառավարութեանը յաջողւեց յաղթահարել եւ մեկուսացնել:

Այդ մասին, ըստ Վաէզիի՝ վկայում է արտարժոյթի գնաճի կայունացման միտումները, եւ արտարժոյթի շուկայում արդէն մի քանի օր շարունակւող յարաբերական անդորրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։