Հա
07/09/2020 - 13:45

«Անհրաժեշտ է բարելաւել Իրանի դիրքերը ԵԱՏՄ շուկայում». Արդաքանիան

Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը կարեւորել է Իրանի դիրքերի ամրապնդում Եւրասիական տնտեսական միութեան շուկայում:

«alikonline.ir» - Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը կարեւորել է Իրանի դիրքերի ամրապնդում Եւրասիական տնտեսական միութեան շուկայում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախարարը, որը ելոյթ է ունեցել Եազդ նահանգի դիմադրողական տնտեսութեան համագումարում, անդրադարձել է ԵԱՏՄ շուկայի մեծ հնարաւորութիւններին եւ հեռանկարներին:

«Իրանի դիրքերը ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկայում պէտք է աւելի բարելաււեն, քան առկայ իրավիճակը, եթէ այդ նպատակը չիրականացւի, մենք ապագայում փոքր դեր կունենանք այս շուկայում եւ խնդիրների առաջ կը կանգնենք»,- ասել է նախարարը՝ զգուշացնելով, որ եթէ Իրանը քայլեր չձեռարկի եւասիական շուկայում իր դիրքերի ամրապնդման ուղղութեամբ, ապա, երբ, կը ստեղծւեն նոր՝ շատ աւելի մեծ հնարաւորութիւններ եւ առիթներ, կը յայտնւի կրաւորական վիճակում: «Մինչ յաջորդ նոյեմբեր ամիսը, մենք հնարաւորութիւն ունենք Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին մշտական դարձնելու, բայց եթէ չկարողանանք իրականացնել ծրագրերը, ապա այդ միութեանն անդամակցութիւնը ժամանակաւոր բնոյթ կը կրի»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։