Հա
09/09/2020 - 09:00

«Կենտրոնական բանակը բոլոր ջանքերը գործադրում է ֆինանսական շուկան հաւասարակշռելու համար». Հեմաթի

Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասէր Հեմաթին Instagram-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արտարժոյթի շուկայի վերջին օրերի տատանումներին:

«alikonline.ir» - Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասէր Հեմաթին Instagram-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արտարժոյթի շուկայի վերջին օրերի տատանումներին:

«Վերջին մի քանի օրերին, որոշ շուկաներում գրանցւած լարւածութեան պատճառով, մենք արտարժոյթի շուկայում որոշակի տատանումների ականատեսն ենք եղել: Այսօր (սեպտեմբերի 8-ԽՄԲ.) արտարժոյթի փոխանակման պաշտօնական կէտերի եւ ոչ պաշտօնական շուկայի միջեւ գնային տարբերութիւնը յանգեցրել է արտարժոյթի շուկայում արբիտրաժի եւ, իհարկէ, պարտատոմսերի լայն տարածման: 

Վերջին երկու տարիներին ԿԲ-ի քաղաքականութիւնը եղել է շուկայում պարտատոմսերի փոխանակման կանխարգելումը, որը նւազեցրել է շուկայական տատանումները՝ նպաստելով փոխարժէքի որոշակի կայունացմանը: Մենք վաղւանից (սեպտեմբերի 9-ԽՄԲ.) վճռակամօրէն կը շարունակենք այդ քաղաքականութիւնը: 

Արտարժոյթի հիմնական շուկան «Նիմա» համակարգի հարթակն է: Բարեբախտաբար, տարեսկզբին համավարակի բռնկման հետեւանքների արդիւնքում դադարից յետոյ, մենք այս շուկայում փոխանակումների աւելացման ականատեսն ենք: Վերջին մի քանի օրերին, միջին հաշւով, օրական փոխանակւում է մօտ 100 մլն դոլար: Արտարժոյթը որպէս մակրոտնտեսական փոփոխականի, չի կարող չազդւել մակրոտնտեսական միւս փոփոխականներից, եւ փոփոխականների միջեւ փոխկապակցւածութիւնը տնտեսական գործօն է: Կենտրոնական բանկը բոլոր ջանքերը գործադրում է ֆինանսական շուկան հաւասարակշռելու համար»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։