Հա
16/09/2020 - 10:35

Աղքատութեան համաշխարհային մակարդակն աճում է. համաշխարհային տնտեսութիւնն անկման շրջափուլ է թեւակոխել. Բիլ Գէյթսն ամփոփել է իր հիմնադրամի ամենամեայ զեկոյցը

Տասնամեակներ շարունակ մարդիկ ողջ աշխարհում աւելի հարուստ եւ աւելի առողջ էին դառնում, սակայն 2020 թւականի վարակիչ հիւանդութեան համաշխարհային բռնկումը մեծապէս ազդել է ինչպէս մարդկանց դրամապանակի, այնպէս էլ հաւաքական առողջութեան վրայ:

«alikonline.ir» - Տասնամեակներ շարունակ մարդիկ ողջ աշխարհում աւելի հարուստ եւ աւելի առողջ էին դառնում, սակայն 2020 թւականի վարակիչ հիւանդութեան համաշխարհային բռնկումը մեծապէս ազդել է ինչպէս մարդկանց դրամապանակի, այնպէս էլ հաւաքական առողջութեան վրայ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է Business Insider-ը, նման վերլուծութիւն է ներկայացրել Microsoft ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակն էլ աւելի է խորացնում հարուստների եւ աղքատների միջեւ առկայ անդունդը:

«Այս տարին տարբեր է, եզակի: «Քովիդ-19»-ի համավարակը ոչ միայն կանգնեցրել է առաջընթացը, այլեւ այն յետ է մղել»,- ասել է գործարարը «Բիլ եւ Մելինդա Գէյթս հիմնադրամի» 2020-ի զեկոյցի շրջանակներում, որը 2017 թւականից ի վեր ներկայացնում է ողջ աշխարհում ամենամեայ զարգացման ընթացքն աղքատութեան, առողջութեան եւ բարեկեցութեան ոլորտներում: 

Նրա խօսքով՝ այս տարի տեղի ունեցած փոփոխութիւններն աննախադէպ են վերջին 20 տարւայ պատմութեան մէջ:

Նշւում է, որ վերջին անգամ այսքան մեծ թւով երկրներ անկում են ապրել 1870 թւականին: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 1998 թւականից ի վեր առաջին անգամ աղքատութեան մակարդակը կտրուկ կը բարձրանայ ամբողջ աշխարհում, քանի որ համաշխարհային տնտեսութիւնն անկման եւ յետընթացի շրջափուլ է թեւակոխել:

Աղքատութեան համաշխարհային մակարդակն աճում է վերջին 20 տարում առաջին անգամ: «Եւս 37 մլն մարդ ծայրայեղ աղքատութեան մէջ է գտնւում»,- նշել է Բիլ Գէյթսը: 

Բացի այդ, նրա խօսքով՝ 25 տարւայ առաջխաղացումը պատւաստանիւթերի հարցում ջնջւել է 25 շաբաթում: Համավարակի պատճառով շատ աւելի մեծ թւով երեխաներ չեն ստացել իրենց համար անհրաժեշտ պատւաստումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։