Հա
19/09/2020 - 09:30

«Կորոնավիրուսային ճգնաժամից համաշխարհային տնտեսութեան վերականգնման համար 5 տարի կը պահանջւի»․ Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի գլխաւոր տնտեսագէտ Կարմէն Ռէյնհարթը յայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամից յետոյ համաշխարհային տնտեսութեան վերականգնման համար 5 տարի անհրաժեշտ կը լինի:

«alikonline.ir» - Համաշխարհային բանկի գլխաւոր տնտեսագէտ Կարմէն Ռէյնհարթը յայտարարել է, որ կորոնավիրուսային ճգնաժամից յետոյ համաշխարհային տնտեսութեան վերականգնման համար 5 տարի անհրաժեշտ կը լինի: Ըստ Tert.am-ի՝ գրում է Reuters գործակալութիւնը։ 

«Արագ յետթռիչք կը լինի, քանի որ սահմանափակումների ռեժիմը չեղարկւում է, սակայն ամբողջական վերականգնումը հինգ տարի կը պահանջի»,- նշել է նա՝ յաւելելով, որ որոշ պետութիւններ աւելի արագ դուրս կը գան ճգնաժամից, միւսներին էլ դրա համար առաւել երկար ժամանակ անհրաժեշտ կը լինի։

Սա էլ, իր հերթին, կը խորացնի անհաւասարութիւնը, քանի որ աղքատ երկրների համար ճգնաժամի յաղթահարումն ամենադժւարը կը լինի։ 

Ռէյնհարթը նշել է, որ ճգնաժամից յետոյ վերջին քսան տարւայ մէջ առաջին անգամ կը բարձրանայ աղքատութեան մակարդակը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։