Հա
26/09/2020 - 08:24

G7-ի նախարարները սատարել են աղքատ երկրներին պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգմանը

Մեծ եօթեակի (G7) անդամ երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, սատարել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգման առաջարկին:

«alikonline.ir»- Մեծ եօթեակի (G7) անդամ երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, սատարել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգման առաջարկին. հաղորդում է News.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Ճանաչելով ցածր եկամտով երկրների ֆինանսական առկայ կարիքները՝ մենք սատարում են երկարաձգման նախաձեռնութիւնը նրանց պարքի սպասարկումը դադարեցնելու մասին»,- ընդգծւած է յայտարարութեան մէջ: «Այդ նպատակով մենք կոչ ենք անում պաշտօնական երկկողմանի վարկանուռերին լիարժէք մասնակցել»,-նշել են նախարարները:

Ապրիլին G20-ը տրամադրել էր աղքատ երկրներին իրաւունք դադարեցնել արտաքին սոււերեն պարտքերի վճարումները՝ ներառեալ դրա սպասարկումը, մինչեւ տարեվերջ: Այդկերպ ազատւած 20 մլրդ դոլարը պէտք է ուղղւի համավարակի դէմ պայքարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։