Հա
22/12/2020 - 11:15

Շահագործման է յանձնւել Թաւրիզ-Սահանդ նոր մայրուղին

Տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիի եւ մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ՝ այսօր դեկտեմբերի 22-ին, շահագործման է յանձնւել Թաւրիզ-Սահանդ նոր մայրուղին:

«alikonline.ir» -  Տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիի եւ մի շարք այլ պետական բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ՝ այսօր դեկտեմբերի 22-ին, շահագործման է յանձնւել Թաւրիզ-Սահանդ նոր մայրուղին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

20 կիլոմետր երկարութեամբ մայրուղու կառուցումն իրականացւել է կառավարութեան եւ մասնաւոր սեկտորի շուրջ 6 հազար մլրդ. կապիտալ ներդրման արդիւնքում:

Բարձր որակում ունեցող եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցւած նոր մայրուղին նպաստելու է քաղաքների միջեւ հաղորդակցման դիւրացմանը եւ դրանց զարգացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։