Հա
06/03/2021 - 11:10

Իրանն ու ԵԱՏՄ-ն բանակցութիւններ կը սկսեն Ազատ առեւտրի համաձայնագրի իրականացման շուրջ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Եւրասիական տնտեսական միութիւնը (ԵԱՏՄ) շուտով բանակցութիւններ կը սկսեն Ազատ առեւտրի համաձայնագրի (ԱԱԳ) իրականացման շուրջ:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Եւրասիական տնտեսական միութիւնը (ԵԱՏՄ) շուտով բանակցութիւններ կը սկսեն Ազատ առեւտրի համաձայնագրի (ԱԱԳ) իրականացման շուրջ: Այս մասին ուրբաթ յայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ռասուլ Մոհաջերը. Ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է IRNA-ն:

Մոհաջերը նշել է Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառութեան աճը: «Վերջին մէկ տարւայ ընթացքում ռուս-իրանական առեւտրի ծաւալը կազմել է 350 մլն դոլար, որից շուրջ 90%-ը բաժին է ընկնում գիւղմթերքի առեւտրին»,- ասել է դիւանագէտը:

Ըստ նրա՝ Եւրասիական տնտեսական միութեան եւ Իսլամական Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանը տանող ժամանակաւոր համաձայնագրի շնորհիւ Իրանի ու Միութեան անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնը շարունակում է աճել:

2018-ի մայիսի 17-ին Աստանայում ստորագրւել է Եւրասիական տնտեսական միութեան եւ նրա երկրների ու Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորման միջանկեալ համաձայնագիրը, որը սահմանում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները: Համաձայնագիրն ուժի մէջ է մտել 2019 թւականի հոկտեմբերի 27-ից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։