Հերւիկ Եարիջանեանը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընտրւել է որպէս Թեհրանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Գիւղատնտեսութեան եւ հանքարդիւնաբերութեան յանձնաժողովի առաջին տեղակալ: Այս մասին է տեղեկացնում Իրան-Հայաստան առեւտրային պալատի թելեգրամային լրահոսը:
«ԱԼԻՔ» - Հերւիկ Եարիջանեանը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ընտրւել է որպէս Թեհրանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Գիւղատնտեսութեան եւ հանքարդիւնաբերութեան յանձնաժողովի առաջին տեղակալ: Այս մասին է տեղեկացնում Իրան-Հայաստան առեւտրային պալատի թելեգրամային լրահոսը:
Յիշեցնենք, որ Հերւիկ Եարիջանեանը Իրանի արդիւնահանողների ազգային փառատօնների դափնեկիր է, ով արդիւնաբերութեան եւ առեւտրի ոլորտում Գործարարների խորհրդի կողմից ընդգրկւել է որպէս երիտասարդ գործարարների լաւագոյն տասնեակում:
Khorshid Darya Shargh Machinery Company-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնը, Իրան-Հայաստան համատեղ Առեւտրի պալատի նախագահութիւնը, Իրան-Չինաստան համատեղ Առեւտրի պալատի դիւանին անդամակցումը, եւ վերջապէս Պոլիմերային սարքաւորումների ու հաստոցներ արտադրողների ասոցիացիայի նախագահումն իրանահայ անւանի գործարարի աշխատանքների մի մասն են միայն:
Հերւիկ Եարիջանեանը մասնագիտութեամբ տնտեսագէտ է եւ արդիւնաբերութեան ոլորտներում արձանագրած յաջողութիւններից բացի նա հասցրել է կազմակերպչական աշխատանքերում եւս անգնահատելի արդիւնքներ գրանցել: