Հա
19/07/2021 - 08:31

«Հիւսիս-հարաւ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար բաւարար ինստիտուցիոնալ կարողութիւններ չկան»․ տնտեսագէտ

 Հիւսիս-հարաւ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա բաւարար ինստիտուցիոնալ կարողութիւններ չկան, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան կողմից վերցւած վարկային միջոցների փոշիացւել են, ունենք կառուցւած անորակ եւ գերթանկարժէք ճանապարհներ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir»- Հիւսիս-հարաւ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա բաւարար ինստիտուցիոնալ կարողութիւններ չկան, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան կողմից վերցւած վարկային միջոցների փոշիացւել են, ունենք կառուցւած անորակ եւ գերթանկարժէք ճանապարհներ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«Հիւսիս-հարաւ ճանապարհը պէտք է աւարտին հասցնել

ԵՄ-ի կողմից յայտարարւեց, որ Հայաստանին տրամադրւելու է 2.6 մլրդ եւրոյի աջակցութիւն, որից 600 մլն եւրոն ուղղւելու է Հիւսիս-հարաւ ճանապարհ ներդրումային ծրագրի Սիւնիքի հատւածի կառուցման համար։ 

Հետաքրքիր է, երբ նախկին բարձրաստիճան պաշտօնեաններին հարցնում էին, թէ ինչո՞ւ այս ծրագիրը սկսեցին Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ Տրանշ 1.-ով (այստեղ համեմատաբար լաւ ճանապարհ էր), նրանք պատասխանում էին, որ դրսի ուժերը շահագրգռւած չեն, նոյնիսկ դէմ են Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանից այս ճանապարհի կառուցմանը։ Արի ու տես, նոյն այդ արեւմտեան ուժերն իրենք են պատրաստ ֆինանսաւորել դէպի Իրան ճանապարհի կառուցումը։ Ինչեւէ, սուտը եւ թալանը միշտ է եղել։ 

Ներկայումս, գիտակցւած թէ անգիտակցւած մարդիկ ցուցադրում են Սիւնիքով անցնող ճանապարհի նախագիծը եւ իրենց մտահոգութիւնը յայտնում Հայաստանի տարածքային ամբողջականութեան մասին։ 

Յիշեցնեմ, որ Սիւնիքի կենտրոնով անցնող այս ճանապարհի նախագիծը գոյութիւն ունի 5-6 տարի, այսինքն՝ նախորդ իշխանութեան օրօք է այն նախապատրաստւել՝ հաշւի առնելով ամենակարճ լինելն եւ ռելեֆային պայմանները։ 

Հարկ է մէկ անգամ եւս նշել, որ այս ճանապարհը Հայաստանի տնտեսութեան համար ռազմավարական նշանակութիւն ունի, այն թոյլ կը տայ նւազեցնել տրասպորտային ծախսերը, աւելացնել բեռնափոխադրման եւ ուղեւորափոխադրման հոսքերը, հետեւաբար, ճանապարհի նախագիծը անտեղի չպէտք է կապել սահմանային լարւած իրավիճակի հետ։

Իմ հիմնական մտահոգութիւնը կայանում է նրանում, որ Հիւսիս-հարաւ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա բաւարար ինստիտուցիոնալ կարողութիւններ չկան, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետութեան կողմից վերցւած վարկային միջոցների փոշիացւել են, ունենք կառուցւած անորակ եւ գերթանկարժէք ճանապարհներ, որի մասին մանրամասն անդրադարձել եմ 2018 թւականի փետրւարին հրապարակւած վերլուծութեան շրջանակում»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։