Հա
18/09/2021 - 09:30

Քննարկւել են հայ-իրանական տնտեսական գործակցութեան հետագայ խորացման հնարաւորութիւնները

Երկկողմ տնտաեսկան կապերն ակտիւացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութիւն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետութեան Սպահան քաղաքի Առեւտրային պալատի պատւիրակութիւնը, որի կազմում էին գործարարներ տնտեսութեան ամենատարբեր ոլորտներից՝ շինարարութիւն, գիւղատնտեսութիւն, սննդարդիւնաբերութիւն, դեղագործութիւն, ոսկերչութիւն, աւտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրութիւն եւ այլն։

«alikonline.ir» - Երկկողմ տնտաեսկան կապերն ակտիւացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութիւն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետութեան Սպահան քաղաքի Առեւտրային պալատի պատւիրակութիւնը, որի կազմում էին գործարարներ տնտեսութեան ամենատարբեր ոլորտներից՝ շինարարութիւն, գիւղատնտեսութիւն, սննդարդիւնաբերութիւն, դեղագործութիւն, ոսկերչութիւն, աւտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրութիւն եւ այլն։ Քննարկւեց հնարաւոր փոխգործակցության լայն շրջանակ։

Մասնաւորապէս իրանցի գործարարները ցանկութիւն յայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիւանդանոցային պարագաների արտադրութեան, կաթիլային ոռոգման սարքերի եւ այլ բնագաւառների համատեղ ձեռնարկութիւններ հիմնել, ակտիւացնել արտահանումը։ Տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան փոխնախագահ Ներսես Կարամանուկեանը գոհունակութեամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալւող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պէտք է աջակցել նաեւ Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խօսքով՝ Հայաստանը, որպէս ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտւելու արտօնութիւն, ինչը շահեկան կարող է լինել տարածաշրջանային հետագայ համատեղ ծրագրերի իրականացման համար։

Սպահանից ժամանած պատւիրակութեան անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթաւորման առաւել յստակեցման կարեւորութիւնը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապւած խնդիրների, որոնց առնչութեամբ Ներսես Կարամանուկեանը խոստացաւ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։

Հանդիպմանը յաջորդեցին հայ եւ իրանցի գործարարների երկկողմ ձեւաչափով անմիջական շփումները, տեղի ունեցաւ անհրաժեշտ տեղեկատւութեան փոխանակում։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/component/k2/item/70993-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdd787aee740

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։