Հա
30/10/2021 - 09:55

Եւս 2100 բենզալցակայն վերամիացել են վառելանիւթի խելացի համակարգին

Եւս 2100 բենզալցակայն վերամիացել են վառելանիւթի խելացի համակարգին: Այս մասին յայտարարել է Իրանի նաւթամթերքների վերամշակման եւ բաշխման ազգային ընկերութեան գործադիր տնօրէն Ջալիլ Սալարին:

«alikonline.ir» - Եւս 2100 բենզալցակայն վերամիացել են վառելանիւթի խելացի համակարգին: Այս մասին յայտարարել է Իրանի նաւթամթերքների վերամշակման եւ բաշխման ազգային ընկերութեան գործադիր տնօրէն Ջալիլ Սալարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«Երէկւայ դրութեամբ (ուրբաթ) վառելանիւթի խելացի համակարգին միացւել է 1500 կայան, իսկ երէկ գիշերւանից մինչ այսօր առաւօտ համակարգին միանալու համար բեռնւել է եւս 1520 կայան»,- ասել է նա՝ յաւելելով. «Ներկայում (շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ի առաւօտեան) ողջ երկրում 2100 կայաններում, քաղաքացիները վառելիքը քարտոային սակագնով կարող են ստանալ, իսկ միւս կայաններում բենզինն առաջարկւում է ազատ սակագնով»: 

Նա նշել է, որ համակարգի աշախտաողները ջանք չեն խնայում, որպէսզի մինչ օրւայ վերջը եւս 500 բենզալցակայան վերամիացնեն վառելանիւթի խելացի համակարգին՝ դրանց թիւը հասցնելով 2600-ի: 

Յիշեցնենք, որ աբանի 4-ին կիբերյարձակման էր ենթարկւել երկրի վառելանիւթի մատակարարման խելացի համակարգը, ինչի արդիւնքում ողջ երկրի բենզալցակայններում կաթւածահար էր դարձել բենզինի մատակարարման գործընթացը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։