Հա
24/11/2021 - 09:40

Ինչու Իրանից Հայաստան բենզին չի ներկրւում

«Հրապարակ»-ը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրւում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապւած է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրւում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապւած է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։

Յիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրւող բենզինի համեմատ մօտ 20 դրամով էժան էր վաճառւում։ Հիմա այլեւս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակէտ են տեղադրել եւ իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։

Իրանից Հայաստան մտնելիս նաւթամթերքով բարձւած մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով` շինանիւթով, սննդով բարձւած մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս եւ դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձւած մէկ մեքենան Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղութեամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպւած է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապէս աւելացնում է փոխադրման եւ ըստ այդմ` ապրանքի գինը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։