Հա
25/11/2021 - 11:00

«Իրանի անդամակցութիւնը ԵՏՄ-ին լուրջ հակակշիռ կը ստեղծի Թուրքիային եւ կամրապնդի Հայաստանի դիրքերը». Փորձագէտ

Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին լուրջ հակակշիռ կստեղծի Թուրքիային։ Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միութեան նախագահ Գագիկ Մակարեանը։

«alikonline.ir» - Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին լուրջ հակակշիռ կստեղծի Թուրքիային։ Այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միութեան նախագահ Գագիկ Մակարեանը։

«Այսօր, քանի որ Իրանը գտնւում է պատժամիջոցների տակ, Թուրքիան իրանական ապրանքները վերավաճառում է իր անւան տակ։ Թուրքիայի վաճառածի մեծ մասը իրականում իրանական արտադրութեան է: Թուրքիան չունի այն ներուժը, որը փորձում է ցոյց տալ։ ԵԱՏՄ-ին միանալը թոյլ կը տայ Իրանին իր արտադրանքը վաճառել։ Միւս կողմից, ԱՄՆ պատժամիջոցները թուլանում են, ինչն էլ աւելի կամրապնդի Հայաստանի դիրքերը։ Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին Իրանի հետ առեւտուրը 400 միլիոն դոլարից կը հասցնի 1 միլիարդ դոլարի, ինչի մասին շատ է խօսւում»,-ընդգծեց նա։

Մակարեանը նկատեց, որ այդպիսով կը բարձրանայ Հայաստանի տարանցիկ ներուժը, քանի որ մեր երկրի տարածքով իրանական ապրանքները կարող են ուղարկւել Միութեան պետութիւններ։

«Այս դէպքում Իրանը շահագրգռւած կը լինի Հայաստանում արտադրութիւն հիմնել, որպէսզի դիւրացնի իր արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկայ։ Հզօր արդիւնաբերական բազա ունեցող 80 միլիոն բնակչութեամբ երկիրը լաւ հնարաւորութիւններ կը ստեղծի Միութիւնում արդիւնաբերութեան զարգացման համար»,- յաւելեց փորձագէտը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։