Հա
10/04/2022 - 08:25

ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առեւտրաշրջանառութիւնն աճել է 66 տոկոսով

Եւրասիական տնտեսական միութեան երկրների հետ Իրանի առեւտրաշրջանառութիւնը 12 ամսում՝ 2021-ի մարտի 21-ից մինչեւ 2022-ի մարտի 21-ը կազմել է 5.643 մլրդ դոլար՝ գրանցելով 66 տոկոս աճ:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութեան երկրների հետ Իրանի առեւտրաշրջանառութիւնը 12 ամսում՝ 2021-ի մարտի 21-ից մինչեւ 2022-ի մարտի 21-ը կազմել է 5.643 մլրդ դոլար՝ գրանցելով 66 տոկոս աճ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպէս յայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ասել է Իրանի մաքսային վարչութեան խօսնակը:

Եւրասիական տնտեսական միութիւնում Իրանի արտահանման ուղղութիւնների ցանկը գլխաւորում է Ռուսաստանը՝ 583. 658 մլն դոլարով, որին յաջորդում է Հայաստանը՝ 302. 343 մլն դոլար, Ղազախստանը՝ 188. 866 մլն դոլարով, Ղրղզստանը՝ 78,900 մլն դոլարով եւ Բելառուսը՝ 16. 813 մլն դոլարով։

Իսկ ԵԱՏՄ անդամ երկրները նոյն ժամանակահատւածում Իրան են արտահանել 4. 472 մլրդ դոլարի ապրանք` գրանցելով 90 տոկոս աճ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։