Հա
22/05/2022 - 10:35

«Բենզինի գները չի թանկանայ». Կառավարութեան խօսնակ

Կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին նշել է, որ բենզինի գները չի թանականալու եւ հերքել է, գների թանկացման վերաբերեալ շրջանառւող լուրերը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին նշել է, որ բենզինի գները չի թանականալու եւ հերքել է, գների թանկացման վերաբերեալ շրջանառւող լուրերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Հանրապետութեան նախագահի՝ «բարդ որոշումներ կայացնելու անհրաժեշտութեան» վերաբերեալ ակնարկին, նա նշել է, որ նախագահն այդ խօսքով նկատի է ունեցել ոչ թէ բենզինի գների թանկացման վերաբերեալ որոշումների կայացման անհրաժեշտութիւնը, այլ՝ բարդ եւ վճռական քայլերի, այդ թւում՝ կոռուպցիայի դէմ պայքարի, տնտեսութեան եւ մասնաւորացման մասին նախատեսւող վճռորոշ գործղութիւնների մասին է խօսել:

Պատասխանելով հարցմանը թէ կառավարութեան ծրագրերը արդեօք ենթադրո՞ւմ են՝ բենզինի եւ նաւթամթերքի գների թանկացումներ, նա նշել է, որ կառավարութիւնը բենզինի եւ նաւթամթերքի գների թանկացում չի նախատեսում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։