Հա
02/06/2022 - 12:10

Հայաստանում կը ստեղծւի իրանական նորարարութիւնների եւ տեխնոլոգիաների տուն

Հայաստանում կը ստեղծւի նորարարութիւնների եւ տեխնոլոգիաների իրանական տուն:

«alikonline.ir» - Հայաստանում կը ստեղծւի նորարարութիւնների եւ տեխնոլոգիաների իրանական տուն. Այս մասին յայտնում է Sputnik Արմենիան յղում կատարելով՝ Tehran Times-ին։

Նման կենտրոններ արդէն ստեղծւել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում եւ Քենիայում։

Նշւում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գիտութեան եւ տեխնոլոգիաների գծով փոխնախագահի աջակցութեամբ մի քանի երկրներում ստեղծւել է Իրանական նորարարութիւնների եւ տեխնոլոգիաների տուն ՝ գիտելիքի վրայ հիմնւած արտադրանքի համաշխարհային շուկայ զարգացնելու նպատակով:

Նման կենտրոններ արդէն ստեղծւել են Ռուսաստանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում եւ Քենիայում, որոնց շուտով կը միանան Հայաստանն ու Իրաքը։

Աջակցելով նորարար գաղափարներին եւ անցկացնելով տեխնոլոգիական ու նորարարական միջոցառումներ՝ կենտրոնները հարթակ կը դառնան իրանական գիտելիքահեն ընկերութիւնների եւ նորաստեղծ ձեռնարկութիւնների զարգացման եւ առաջմղման համար։

Կենտրոնները հիմնականում ձեւաւորւում են մասնաւոր հատւածի ներդրումներով եւ աջակցութեամբ։

 

 

Յարակից լուրեր

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

  • Ակնարկ. Թուրանական կամուրջի կասեցումն ու «ռեւանշիստական» ուժերը
    Ակնարկ. Թուրանական կամուրջի կասեցումն ու «ռեւանշիստական» ուժերը

    Անգարայէն եւ Պաքուէն հնչող յայտարարութիւնները ապաշրջափակման եւ սահմանազատման-սահմանագծման առումներով որոշ շտապողականութիւն կը մատնեն եւ բնականաբար համակարգուած ըլլալու համոզումը կը փոխանցեն:

  • Ֆրանսիան առաջարկում է Իրանից եւ Վենեզուէլայից նաւթ ներկրել
    Ֆրանսիան առաջարկում է Իրանից եւ Վենեզուէլայից նաւթ ներկրել

    Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի մամուլի խօսնակն ասել է, որ միջազգային հանրութիւնը պէտք է ուսումնասիրի ռուսական էներգակիրների մատակարարումների սահմանափակումները մեղմելու բոլոր տարբերակները, այդ թւում՝ բանակցութիւններ վարի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը եւ Վենեզուէլան:

  • Իրանի եւ Հայաստանի նոր հիւպատոսութիւնների բացման անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը
    Իրանի եւ Հայաստանի նոր հիւպատոսութիւնների բացման անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը

    Աւելի քան երեք տասնամեակ է անցել Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի Հանրապետութեան անկախացումից, իսկ Իրանն ու Հայաստանը դիւանագիտական ​​յարաբերութիւնների հաստատման երեսունամեակը բոլորելու նախաշեմին են։

    Հայաստանը Իրանի միակ քրիստոնեայ հարեւանն է, որը պատմա-մշակութային շատ առանձնայատուկ կապեր ունի Իրանի հետ, իսկ իրանահայ հայրենակիցների առկայութիւնն Իրանում առաւել իւրայատուկ է դարձնում այն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։