Հա
13/06/2022 - 10:25

«Թուրքիայի տնտեսական վիճակը նմանւելու է Լիբանանի տնտեսութեան սարսափելի ճգնաժամին». բրիտանացի տնտեսագէտ

 Բրիտանացի տնտեսագէտ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսութեանը սպասւող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսութեան հետ, երբ այդ երկիրը յայտնւել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: 

«alikonline.ir» - Բրիտանացի տնտեսագէտ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսութեանը սպասւող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսութեան հետ, երբ այդ երկիրը յայտնւել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծւած դոլարի լիկւիդայնութեան խնդիրն ու տարադրամի ռեզերւների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Ապրիլին սնանկութեան շեմին հասած Լիբանանի կառավարութիւնը կարողացաւ երկիրը ոտքի վրայ պահել միայն «Արժոյթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիւ:

Թուրքիայում նոյնպէս այժմ հնարաւոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը:

Աշը, անդրադառնալով այս իրավիճակում Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարարութեան՝ իրավիճակը մեղմելուն ուղղւած միջոցառումներին, ասել է. «Ամէն յաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն աւելի է նմանւում Լիբանանին: Սա միանշանակ աւարտւելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թէ դա երբ կը լինի»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։