Boeing-ը նւազեցրել է կոմերցիոն օդանաւերի կանխատեսւող պահանջարկը առաջիկայ երկու տասնամեակների ընթացքում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա ինքնաթիռների մատակարարումների անորոշութեան պատճառով:
«alikonline.ir» - Boeing-ը նւազեցրել է կոմերցիոն օդանաւերի կանխատեսւող պահանջարկը առաջիկայ երկու տասնամեակների ընթացքում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա ինքնաթիռների մատակարարումների անորոշութեան պատճառով:
Ամերիկեան Aircraft Corporation-ը նախատեսում է մինչեւ 2041 թւականը պատւիրատուներին յանձնել 41200 ինքնաթիռ։ Մէկ տարի առաջ այս ցուցանիշն աւելի բարձր էր կանխատեսման մէջ՝ 43,6 հազար՝ Bloomberg-ի հրապարակումը փախնցում է Centralasia-ն։ Գրում է Panorama.am-ը:
Boeing-ը նաեւ կրճատել է իր ամբողջ տարւայ ուղեւորների աճի կանխատեսումը 4 տոկոսից մինչեւ 3,8 տոկոս:
Յետընթացը նշանակում են, որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական ցնցումները կարող են երկարաժամկէտ հետեւանքներ ունենալ առեւտրային օդատիեզերական արդիւնաբերութեան վրայ: Boeing-ի եւրոպական մրցակից Airbus-ը նոյնպէս կրճատել է առաջիկայ երկու տասնամեակների ցուցանիշները՝ պատճառաբանելով էներգիայի գների աճը:
Կրճատւած օդանաւերի մեծ մասը՝ 1500 ինքնաթիռ, Boeing-ը պատրաստւում էր տեղափոխել Ռուսաստան։ Այժմ ընկերութիւնը ներկայացրել է 2022-2041 թւականների մատակարարման քարտէզը, որտեղ Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիան ստւերւած են մոխրագոյնով. մատակարարումներ չեն նախատեսւում: