Հա
28/07/2022 - 08:45

Որտե՞ղ է պետութիւնը «գցում» մարդկանց, կամ ո՞ւր է լողում քաղաքացու կուտակած թոշակը

2014-ին ներդրւած պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դէմ այն ժամանակ նաեւ մերօրեայ իշխանաւորներից շատերն էին պայքարում: Յայտնի ասացւածքի նման սակայն, «փոխւում են ժամանակները, փոխւում՝ մարդիկ»:

«alikonline.ir»- 2014-ին ներդրւած պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դէմ այն ժամանակ նաեւ մերօրեայ իշխանաւորներից շատերն էին պայքարում: Յայտնի ասացւածքի նման սակայն, «փոխւում են ժամանակները, փոխւում՝ մարդիկ»:

Քաղաքացիներից շատերն այժմ ահազանգում են՝ կուտակած կենսաթոշակի գումարները նւազել են:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի գնահատմամբ՝ օրէնքի ընդունումից 8 տարի անց արդէն արձանագրում ենք, որ այս տարւայ առաջին կիսամեակի ընթացքում կեսաթոշակների ֆոնդերում կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերել քաղաքացիներին, ասում է Պարսեանը, դեռ մի բան էլ նւազել են՝ միջինում մինչև 5-7 տոկոսի չափով:

Ու ստացւել է մի իրավիճակ, որ աւելի շատ գումար կուտակածները, աւելի շատ են վնաս կրել: Պարսեանի հաւաստիացմամբ՝ եթէ այս գումարները քաղաքացին հայասատնեան բանկերից մէկում աւանդ դնէր, ապա տարեկան շատ աւելի մեծ տոկոսային եկամուտ կունենար, ու ինքը կորոշէր՝ ինչպէս տնօրինել իր գումարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։