Հա
10/09/2022 - 14:30

«Հայկական կողմի մօտ պակասում է բեռնափոխադրումների տուրքերի չեղարկման վերաբերեալ անհրաժեշտ կամքի առկայութիւնը». Արա Շահվերդեան

Ինչպէս յայտնի է Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում է բեռնափոխադրումների համար մուտքի տուրքեր, սակայն, վերջերս երկու կողմերի տարբեր պաշտօնեաներ յայտարարել են, որ պատրաստ են տուրքերի փոխադարձ չեղարկմանն: Այդ հարցի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի հետ։

«alikonline.ir» - Ինչպէս յայտնի է Իրանի եւ Հայաստանի միջեւ գործում է բեռնափոխադրումների համար մուտքի տուրքեր, սակայն, վերջերս երկու կողմերի տարբեր պաշտօնեաներ յայտարարել են, որ պատրաստ են տուրքերի փոխադարձ չեղարկմանն: Այդ հարցի մանրամասները պարզելու նպատակով զրուցել ենք Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդեանի հետ։

Արա Շահվերդեանի հետ զրոյցի ընթացքում հետաքրքրւեցինք, կարող է արդեօք պարզել այդ յայտարարութիւնները համապատասխանում են իրականութեանը, թէ՞ ոչ։

Շահվերդեանը նշեց. «Իրանն ու Հայաստանը նախնական պայմանաւորւածութիւն են ձեռք բերել աւտոմեքենաների մուտքի համար մաքսատուրքերի գների նւազեցման վերաբերեալ: Կողմերի միջեւ վերջերս նաեւ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել բեռնափոխադրումների հետ կապւած խնդիրների լուծման հարցով»։

Շահվերդեանը նշեց, որ նախնական համատեղ աշխատանք է իրականացւել, որպէսզի երկու երկրները միաժամանակ չեղարկեն վճարումները խոշոր բեռնատարների մուտքի համար։

Հարցմանը, թէ արդեօք մաքսատուրքերի գների երկկողմանի չեղարկման  վերաբերեալ՝ հնարաւո՞ր է մօտաւոր թւականներ նշել, Արա Շահվերդեանը պատասխանեց. «Բեռնափոխադրումների ծաւալների աճի ապահովման, տուրքերի երկկողմանի չեղարկման վերաբերեալ առայժմ շարունակւում են բանակցութիւններ։ Հնարաւոր ժամկէտներ, դեռեւս պարզ չեն, սակայն հայկական կողմի մօտ պակասում է անհրաժեշտ կամքի առկայութիւնը»։

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն ընդգծեց. «իրանական կողմի մօտ տպաւորութիւնն այն է, որ Երեւանը չի ցանկանում գնալ այդ քայլին՝ տուրքերի չեղարկմանն, որն բնականաբար նաեւ այդ երկրի համար եկամուտի մեծ աղբիւր է. Սակայն, այդ ծրագրի իրականացումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների սրընթաց աճին»։

Նշենք, որ ըստ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան՝ Հայաստան իրանական բեռնատարների մուտքի եւ Իրանի տարածք հայկական բեռնատարների մուտքի դրոյքաչափերը սահմանւում են ՀՀ Հարկային օրէնսգրքի 188-րդ յօդւածի համաձայն։ Ըստ այդ յօդւածի, որի ամբողջական ցուցակը ներկայացրել է Taxinfo կայքը, օրինակ, մինչեւ 1,5 տոննա ներառեալ քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 15 հազար դրամ: 20-30 տոննա քաշով բեռնատարների համար 15 օրով Հայաստան մուտք գործելու վճարը կազմում է 110 հազար դրամ, 100 տոննայից աւելի՝ 753 հազար դրամ:

 

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։