Հա
12/09/2022 - 10:15

Էյֆէլեան աշտարակի լուսաւորութեան ժամանակը կը կրճատւի էլեկտրաէներգիայի խնայողութեան նկատառումներով

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն երեքշաբթի առաւօտեան «էներգետիկ սթափութեան» պլան կը ներկայացնի մայրաքաղաքի համար՝ էներգետիկ ճգնաժամի, գնողունակութեան եւ արտակարգ կլիմայական իրավիճակի համատեքստում։ Փարիզի քաղաքապետը նաեւ կառաջարկի աւելի շուտ անջատել Էյֆէլեան աշտարակի լոյսերը:

«alikonline.ir» - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն երեքշաբթի առաւօտեան «էներգետիկ սթափութեան» պլան կը ներկայացնի մայրաքաղաքի համար՝ էներգետիկ ճգնաժամի, գնողունակութեան եւ արտակարգ կլիմայական իրավիճակի համատեքստում։ Փարիզի քաղաքապետը նաեւ կառաջարկի աւելի շուտ անջատել Էյֆէլեան աշտարակի լոյսերը, ըստ News.am-ի՝ այս մասին գրել է Le Journal De Dimanche-ը։

«Պլանետար մակարդակի խորհրդանշական որոշում է։ 336 լուսարձակների անջատումը, որոնք աշխարհում ամենայայտնի եւ ամենաշատ այցելւող յուշարձանին ոսկու փայլ են տալիս, տեղի կունենայ այսօր գիշերը ժամը 1-ին։ Փարիզի եւ Ֆրանսիայի խորհրդանիշը կը խորասուզւի մթի մէջ 23.45-ին, երբ վերջին այցելուն հեռանայ աշտարակից։

«Հակառակ տարածւած կարծիքին՝ աշտարակի գիշերային լուսաւորման համար ծախսւում է էլեկտրաէներգիայի տարեկան 4 տոկոսը,- ասել է Էյֆէլեան աշտարակը շահագործող SETE ընկերութիւնը։- Իսկ 20000 առկայծումը՝ լուսադիոդային լամպերի թարթումը, որոնք իւրաքանչիւր ժամը մէկ 5 րոպէ առկայծում են, էներգաարդիւնաւէտ է, քանի որ սպառւում է մօտ 8800 վտ/ժամ տարեկան, ինչը հաւասար է 30 քառակուսի մետրանոց մէկ սենեականոց բնակարանի, որտեղ երկու մարդ է ապրում, էլեկտրաէներգիայի տարեկան սպառմանը»։

Լուսաւորումից բացի՝ էներգիայի այլ խնայողութիւն էլ է արւել։ 2000 վտ հզօրութեամբ չորս լուսարձակ, որոնք լուսաւորում են անտենան, փոխարինւել են (2019թ.) լուսադիոդներով, որոնք 10 անգամ աւելի քիչ են էլեկտրաէներգիա օգտագործում։ Ինչ վերաբերում է առկայծմանը, ապա այն ժամում 10-ից 5 րոպէի հասցնելը թոյլ է տւել զգալիօրէն նւազեցնել սպառումը եւ մի քանի տարով երկարացնել սարքի ծառայութեան ժամկէտը։ Այսպիսով, Էյֆէլեան աշտարակի էներգաարդիւնաւէտութիւնը 2016 թւականից «մշտապէս իջեցւել է տարեկան միջինը 9 տոկոսով», այսպէս են վկայում պետական ընկերութեան տւեալները։

Էյֆէլեան աշտարակը, որը կառուցւել է 133 տարի առաջ, միշտ լուսաւորւել է։ Նրա դիզայներ Գուստավ Էյֆէլը մօտ 10000 գազի լապտերներ է վառել 1889թ., նրա բացման ժամանակ, ինչպէս նաեւ երկու լուսարձակ նրա գագաթին՝ կապտա-սպիտակա-կարմիր փարոս, ամենահզօրն աշխարհում։ 1900թ. գազը փոխարինւել է էլեկտրականութեամբ։ 1958թ. կառոյցը դրսից լուսաւորւել է 1290 լուսարձակներով։ Իսկ 1985թ. ինժեներ Պիեռ Բիդոն աշտարակի ներսում տեղադրել է 336 լուսարձակ։ 2004թ. դրանք փոխարինւել են 1 կվտ-ի փոխարէն 600 վտ էլեկտրական հզօրութեամբ պրոյեկտորներով, ինչ յանգեցրել է 40 տոկոս խնայողութեան։ Լուսաւորութիւնն ինքնաբերաբար միանում է աղջամուղջում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։