Հա
11/11/2022 - 14:04

Հայաստանն ու Իրանն ընդգծել են ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն արագ կեանքի կոչելու անհրաժեշտութիւնը 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Զոհուրիին:

«alikonline.ir» - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Զոհուրիին:

ՏԿԵ նախարարութիւնից News.am-ին յայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին եւ կարեւորել երկու երկրների միջեւ արդէն իսկ հաստատւած վստահելի գործընկերային յարաբերութիւններն ու տարբեր ոլորտներում առկայ փոխշահաւէտ համագործակցութիւնը։

Դեսպանը ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդիւնաւէտ։

Հանդիպման ժամանակ քննարկւել են համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցութեան, ճանապարհաշինութեան, էներգետիկ ենթակառուցւածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերեալ։

Երկուստեք ընդգծւել է Իրանում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն արագ կեանքի կոչելու անհրաժեշտութիւնը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։