Հա
13/11/2022 - 10:00

Lamborghini-ն վաճառել է բոլոր մեքենաները մինչեւ 2024 թւականի կէսը

Lamborghini-ի վաճառքի վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ մինչեւ 2022 թւականի վերջը ապրանքանիշը վաճառքի նոր ռեկորդ կը սահմանի. ամբողջ անցած տարւայ ընթացքում իտալական աւտոարտադրողը վաճառել է 8405 մեքենայ, իսկ այս տարւայ յունւար-սեպտեմբերին վաճառքներն արդէն հասել են 7430-ի: 

«alikonline.ir» - Lamborghini-ի վաճառքի վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ մինչեւ 2022 թւականի վերջը ապրանքանիշը վաճառքի նոր ռեկորդ կը սահմանի. ամբողջ անցած տարւայ ընթացքում իտալական աւտոարտադրողը վաճառել է 8405 մեքենայ, իսկ այս տարւայ յունւար-սեպտեմբերին վաճառքներն արդէն հասել են 7430-ի: Ընդ որում, ամէն ամիս Lamborghini-ն աւելի շատ աւտոմեքենայ է վաճառում, քան արտադրում է ընկերութեան գործարանը։ Արդիւնքում՝ ապրանքանիշի նոր մեքենաների համար՝ անկախ մոդելից, հերթը ձգւել է գրեթէ երկու տարի, ըստ News.am-ի՝ յայտնում է Motor-ը։

Lamborghini-ի գործադիր տնօրէն Ստեֆան Վինքելմանը ABC News-ին ասել է, որ ընկերութեանը աւտոմեքենաների վաճառքի համաշխարհային անկում չի սպառնում, քանի որ ապրանքանիշն արդէն վաճառել է բոլոր նոր մեքենաները մինչեւ 2024 թւականը. մոդելի հերթը ձգւել է 19 ամիս:

Հէնց հիմա Lamborghini գնել ցանկացողները յոյսը կարող են դնել միայն օգտագործւած մոդելների վրայ։ Բացի այդ, ընկերութեան ղեկավարը՝ Սանտ Ագատա-Բոլոնէզէից, ընդգծել է, որ դեռեւս չներկայացւած հիբրիդային սուպերքարի համար արդէն հաւաքւել է մի քանի հազար նախնական պատւէր։

Չնայած այն հանգամանքին, որ այս մոդելի պաշտօնական շնորհանդէսը կը կայանայ միայն 2023 թւականի առաջին եռամսեակի վերջին, Lamborghini-ն արդէն մօտ 3000 նախնական պատւէր է ձեւակերպել բրենդի առաջին սերիական հիբրիդի համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։