Բրիտանական Bentley աւտոարտադրողի լիւքս դասի վաճառւած մեքենաների թիւը 2022թ. գերազանցել է 15 հազարը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ յղում կատարելով ընկերութեան մամուլի ծառայութեանը։
«alikonline.ir» - Բրիտանական Bentley աւտոարտադրողի լիւքս դասի վաճառւած մեքենաների թիւը 2022թ. գերազանցել է 15 հազարը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ յղում կատարելով ընկերութեան մամուլի ծառայութեանը։ Գրում է News.am-ը:
2021թ. համեմատ վաճառքների ծաւալն աւելացել է չորս տոկոսով։ Յայտնի է, որ այդ ժամանակ վաճառւած աւտոմեքենաների թիւը 14.6 հազար էր։ «Սա անկանխատեսելիութեան եւս մէկ տարի էր։ Բիզնեսը զգալի խոչընդոտներ յաղթահարեց եւ մեծ կայունութիւն ցուցաբերեց՝ ապահովելու համար ռեկորդային վաճառք երրորդ տարին անընդմէջ»,- ասել է Bentley-ի գլխաւոր տնօրէն Ադրիան Հոլմարկը։
Նա նշել է, որ ակտիւ վաճառք է եղել ամբողջ աշխարհում, բացի Չինաստանից։ ԱՄՆ-ում, որտեղ Bentley-ն հանրայայտ մակնիշ է, վաճառքի մակարդակը նւազել է։
Նշւել է նաեւ, որ Bentayga ամենագնացը, որի մեկնարկային գինը մօտ 150 հազար ֆունտ է, դեռեւս մնում է ամենաշատ վաճառւող մոդելը՝ վաճառքի ընդհանուր ծաւալի 42 տոկոսը։