Հա
17/05/2023 - 08:45

Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ երկաթուղային նախագծերի ոլորտում համաձայնութիւն է ձեռք բերւել

Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը յայտնել է երկաթուղային նախագծերի ոլորտում Թեհրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ ձեռք բերւած համաձայնութեան մասին։

«alikonline.ir» - Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը յայտնել է երկաթուղային նախագծերի ոլորտում Թեհրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ ձեռք բերւած համաձայնութեան մասին։

Մեհրդադ Բազրփաշն իր թւիթերեան միկրոբլոգում գրել է,- «Աբու Դաբիում կայացած «Արեւմտեան Ասիայում երկաթուղային եւ նաւահանգստային նախագծերի քննարկմանը» նւիրւած միջազգային համաժողովում լաւ համաձայնութիւններ են ձեռք բերւել տեխնիկական եւ ինժեներական ծառայութիւնների արտահանման, տարածաշրջանի երկրների երկաթուղային նախագծերում իրանական ընկերութիւնների ներկայութեան եւ հարեւան երկրների ֆինանսավարկային հաստատութիւնների կողմից Իրանի երկաթուղային եւ նաւահանգստային նախագծերում ներդրումների շուրջ»:

Բազրփաշը յաւելել է,- «Մետաքսի ճանապարհը կը վերականգնւի»։

Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը ԱՄԷ-ի հետ տնտեսական համատեղ յանձնաժողովի նախագահի պաշտօնական հրաւէրով մասնակցել է Աբու Դաբիում կայացած «Արեւմտեան Ասիայում երկաթուղային եւ նաւահանգստային նախագծերի քննարկմանը» նւիրւած միջազգային համաժողովին: Նա համաժողովում հանդէս է եկել ելոյթով:

Բազրփաշը նաեւ այցելել է երկաթուղային տարանցիկ արդիւնաբերութեան ցուցահանդէս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։