Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերեալ՝ աւարտելու Հիւսիս-Հարաւ երկաթուղային անցումը, որը միացնում է Արեւելեան եւ Հարաւային Ասիան Հիւսիսային Եւրոպային:
«alikonline.ir» - Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերեալ՝ աւարտելու Հիւսիս-Հարաւ երկաթուղային անցումը, որը միացնում է Արեւելեան եւ Հարաւային Ասիան Հիւսիսային Եւրոպային. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Այս համաձայնագիրը երկու երկրների ներկայացուցիչների միջեւ ստորագրւեց երէկ՝ մայիսի 17-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելոյթից յետոյ։ Իրանի Իսլամական Հանրապետութեան անունից ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազարփաշը եւ Ռուսաստանի Դաշնութեան անունից Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սաւելիեւը ստորագրեցին այս համաձայնագիրը: Հիւսիս-Հարաւ երկաթուղային անցումը Հարաւային Ասիայից Հիւսիսային Եւրոպա բեռների տարանցման հիմնական երթուղիներից մէկն է, որի կառուցումն ու աւարտը օրակարգում է եղել 23 տարի առաջ, եւ ջանքեր են գործադրւել այդ երկաթուղաին ակտիւացնելու ուղղութեամբ։
Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանի Դաշնութիւնը երկաթուղային այս երթուղում ներդնելու է 1,6 մլրդ եւվրօ: Այս ռազմավարական երկաթուղային գիծը նախատեսւում է կառուցել 48 ամսում: