Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յայտարարել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին ժամանակաւոր համաձայնագրի երկարաձգման մասին լրացուցիչ փաստաթղթի մասին օրէնքը։
«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յայտարարել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին ժամանակաւոր համաձայնագրի երկարաձգման մասին լրացուցիչ փաստաթղթի մասին օրէնքը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ օրէնքը, որն աւելի վաղ հաստատւել էր Իսլ. խորհրդարանի դռնբաց նիստում եւ Սահմանադրութեան պահապան խորհրդի կողմից, նախագահն ուղարկել է Արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարութիւն՝ գործադրման համար։
ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը: Միութիւնն ունի 183 միլիոն բնակչութիւն եւ 1900 միլիարդ դոլար համախառն ներքին արդիւնք: Միութիւնն առաջին տեղում է նաւթի, երկրորդ տեղում՝ գազի արդիւնահանման եւ չորրորդ տեղում էլեկտրաէներգիայի արտադրութեան ոլորտում եւ աշխարհի ամենաբարգաւաճ ներդրումային շուկաներից մէկն է։
Տարածաշրջանային շուկաների կապը երկրներին նոր հնարաւորութիւններ է տալիս եւ նման իրավիճակում Իրանի ու Հայաստանի արդիւնաւէտ համագործակցութիւնը շրջադարձային դեր ունի Թեհրան-ԵԱՏՄ յարաբերութիւններում։