Հա
Items filtered by date: Երեքշաբթի, 14 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Երէկ՝ յունւարի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին։

Published in Թեհրան

Բրիտանիան կուրօրէն ներգրաււած է ամերիկեան ահաբեկչական արկածախնդրութեան մէջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Իրան

Պէտք է փորձենք դուրս գալ մեզանում, ցաւօք սրտի, տարածւած եւ մեր ուղեղները խժռող կենցաղային հակասութիւններից, թող ներւի ասել՝ գզւռտոցից եւ կարողանանք գոնէ հասարակական կամ մշակութային մակարդակում ձեւաւորել լուրջ խոսոյթ մեր պետութեան ապագայի վերաբերեալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ, ԵՊՀ իրանագիտութեան  ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարւած յարաբերութիւններից մեր երկրին սպառնացող վտանգներին։

Օպերային երգչուհի Յասմիկ Պապեանը ֆէյսբուքեան գրառմամբ մտահոգութիւն է յայտնել․ 

Published in Մշակոյթ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանն անդրադարձել է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի զօրամասերից մէկում ծառայակցի կողմից սպանւած հայ զինւորի գործով դատավճռին։

Published in Միջազգային
Երեքշաբթի, 14 Յունւարի 2020 10:10

Յեղափոխական տնտեսական աճ չունենք

Արժոյթի միջազգային հիմնադրամի ցուցանիշներով Հայաստանը մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել է Վրաստանին: Եթէ նայենք 90-ականներից վերջերից յետոյ կը տեսնենք, որ Հայաստանի տնտեսութիւնը շարունակաբար աճել է (բացի 2008-2009 թթ.): Այնպէս որ, տնտեսական աճը բոլոր կառավարութիւնների ջանքերի ներդրումն է:

Published in Տնտեսական

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը վերսկսելու է պայքարն ընդդէմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի պաշտօնավարման. 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսեանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթեւը այդ տարւայ իր ակցիաները եզրափակեց Կառավարութեան շէնքի առջեւ: Նրանք նամակ էին բերել կառավարութիւն, որում նշում էին, որ «Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում վերջին մէկ տարում կայացւել են որոշումներ, որոնք խնդրայարոյց են, եւ, որ նախարարն իր պահւածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:

Աւստրալիայում հրշէջ ծառայութիւնները տեղեկացնում են, որ փորձում են վերահսկողութեան տակ առնել այստեղ ծաւալւած մեծ հրդեհները: Բազմաթիւ վայրերում իրավիճակը մնում է անվերահսկելի։

Published in Հասարակական

Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի յաւակնորդների ցուցակը:

Published in Մշակոյթ

The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել է խմբի՝ ռադիոեթերով տրւած առաջին ձայնագրութիւնը, կը վաճառւի Մեծ Բրիտանիայում:

Published in Այլ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։