MENU
«alikonline.ir»-ի զրուցակիցն է 26 ամեայ հայրենադարձ Փաթրիկ Աւետիսեանը, ով հակառակ իր երիտասարդ տարիքին, արդէն հասցրել է երաժշտութեան ասպարէզում լուրջ քայլեր անել մաս կազմելով տարբեր բենդերին, այդ թւում՝ «Adanaproject»-ին, եւ համագործակցելով Անդրէ Սիմոնեանի եւ Սեւակ Ամրոյեանի հետ:
Անդրադառնալով երկրի պարենային անվտանգութեան ապահովմանն ուղղւած ֆերմերների ջանքերին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր յուլիսի 19-ին, գիւղատնտեսութեան ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծերի շահագործամ յանձնման արարողութեան ընթացքում նշել է, որ ֆերմերների ջանքերը արձանագրել են դրական առաջընթաց եւ արդիւնաւէրւել են:
Իրաւապաշպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ադրբեջանը պաշտօնապէս յայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիեւն արդէն որերորդ անգամ խօսում է Ադրբեջանի՝ Սիւնիքի, Գեղարքունիքի, նաեւ Երեւանի նկատմամբ յավակնութիւնների մասին։ Արդէն Ադրբեջանի արտգործնախարարութիւնը Հայաստանը յայտարարում է Արեւմտեան Ադրբեջան։ Եւ ի՞նչ․․․ Եւ ոչինչ։
Յուլիսի 18-ին, Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան պատւիրակութեան հետ:
Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման պրոցեսը ԱՄՆ-ի դիրքորոշումների պատճառով յետաձգւեց. Այս մասին այսօր՝ յուլիսի 19-ին, իր շաբաթական հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտնել է ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:
Թեհրան եւ Ալբորզ նահանգների հիմնարկ-հաստատութիւնները կարձակւեն՝ երեքշաբթից մինչեւ կիրակի օրը: Այս մասին այսօր յուլիսի 19-ին, յայտարարել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբբին:
Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ու Վանգ Ին հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու Աֆղանստանի խնդիրը:
Սիւնիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պէտք է կապւի Նախիջեւանի՝ հետեւապէս նաեւ Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգութեան տեսանկիւնից լուրջ ազդեցութիւն է ունենալու: Այստեղ ամենակարեւորն այն է, թէ ով է լինելու այս միջանցքի անվտանգութեան երաշխաւորը: Հազիւ, թէ մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկայ, կարծում եմ դեռ չկայ վերջնական պայմանաւորւածութիւն, թէ ում զօրքն է դա անելու: