MENU
«Հայաստան» դաշինքը Սահմանադրութեան օրւայ առիթով հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
Յուլիսի 2-4-ը Երեւանում գումարւել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը: Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի 2019-2021 թւականների գործունեութիւնը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկւել են երկրում ստեղծւած քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը եւ անվտանգութեան հարցերը։
Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին, այսօր՝ յուլիսի 5-ին Հանրապետութեան ամենամեծ հանրակացարանային համալիրի բացման արարողութեան ընթացքում արձագանգել է կորոնավիրուսի կառավարման դէմ ուղղւած քննադատութիւններին:
1 յուլիս 2021-ի կառավարութեան նիստին կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարը զեկուցեց… ծանրաբարձ մարզիկներուն յատուկ որակի ծանրաձողեր տրամադրելու առաջարկին մասին: Աննշան մանրամասնութիւն մը, որուն կառավարութան նիստին զեկուցուիլը եւ որոշում ակնկալելն իսկ տարօրինակ կը թուի: Բայց` ոչ: Մարզիկներուն 20 ծանրաձողեր տրամադրել խոստացեր է դեռ ապրիլին վարչապետ Փաշինեանը ու գրաւոր յանձնարարեր է այդ մասին ԿԳՄՄ նախարարին:
Սահմանադրութեան ընդունման 26-րդ տարեդարձի առթիւ՝ Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացնում է Սահմանադրութեան առաջին տպագիր նախագիծը՝ «Որոգայթ Փառաց»-ը: Շուրջ 250 տարւայ պատմութիւն ունեցող գիրքը պահւում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրւած է The Museum of Printing / Գրատպութեան թանգարանում:
Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում յետընտրական իրավիճակին։
Յունիսի վերջին շաբաթավերջին՝ շաբաթ, 26 եւ կիրակի, 27 յունիսի 2021-ին, Հ.Մ.Ը.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ համա-Հ.Մ.Ը.Մ.-ական Ա. առցանց բանակումը՝ Pan Homenetmen Online Jamboree-ն (PHOJ)։
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն այն կարծիքին է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկած 3+3 ձեւաչափով համագործակցութեան հարթակի շուրջ քննարկումներն ակտիւանում են: Շահան Գանտահարեանը նման կարծիք է յայտնել՝ պատասխանելով «Արմէնպրես»-ի հարցին:
Մոհսէնի Էժէյին տոգորւած է յեղափոխական ոգով, եւ ժամանակի էւոլուցիան չի ազդել նրա գաղափարներին: Այս մասին այսօր յուլիսի 5-ին, դատական ուժի նորանշանակ ղեկավար հոջ. Ղոլամհոսէյն Մոհսէնի Էժէյիի ներկայացման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նորընտիր նախագահ, դատական ուժի նախկին ղեկավար Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին: