MENU
«Մենք պէտք է խօսենք մեր համազգային պայքարի եւ յաղթանակի մասին. ուրիշ ճանապարհ չունենք»,- 168 TV- ի եթերում նման տեսակէտ յայտնեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, անդրադառնալով հայկական աշխարհի առաջ ծառացած մարտահրաւէրներին ու 2023 թւականին, որպէս ազգ, մեր առաջնահերթութիւններին:
Հայ Օգնութեան միութեան Արցախի միաւորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների եւ նախադպրոցական տարիքի երեխաների համար ամանորեայ անակնկալ է պատրաստել: Նշւած համայնքների մանուկներն ու պատանիներնն արժանացել են նւէրների:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւն անդրադառնալով այս եւ նմանօրինակ կոչերին Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին՝ 168.am-ի՝ հետ զրոյցում ասաց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ յստակ հաշւարկներ են արւել, թէ միջազգային հանրութեան որ սուբիեկտն ինչպէս է արձագանգելու իրավիճակին, ինչ շահեր են կենտրոնացած ռեգիոնում, ինչի է պատրաստ լինելու միջազգային հանրութիւնը, ու ինչ իրավիճակում է արւում, այսպէս կոչւած, ակցիան։
Մադրիդի «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջարկներ է ունեցել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հաւաքականներից, սակայն մերժել է:
Երկրի Հանրային գրադարանների գլխաւոր քարտուղար Մեհդի Ռամեզանին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ուղղեկցութեամբ այցելել է իրանահայ նահատակ Ալէն Աբգար Շահնազարեանի ընտանիքին:
Ուրբաթ, 6 յունւարի 2023թ.-ին, Թաւրիզի Ղալա հայաշատ թաղամասի Ս. Աստւածածին Մայր եկեղեցում մատուցած սուրբծննդեան հանդիսաւոր պատարագի աւարտին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը պատասխանեց եկեղեցում ներկայ թղթակիցների հարցերին:
Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակւում է: Ինչպէս տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենեւին չի խոչընդոտում Հայաստանի իշխանութիւններին՝ չշեղւելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Աւելին՝ ՀՀ արտաքին գերատեսչութիւնից յայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
Եւրոխորհրդարանի պատգամաւոր, Եւրոպական ժողովրդական կուսակցութեան անդամ Պետէր վան Դալէնը «Թւիթեր»-ի իր միկրոբլոկում կիսւել է Լաչինի միջանցքը փակելուց յետոյ Արցախում ստեղծւած հումանիտար ճգնաժամին վերաբերւող BBC-ի յօդւածով եւ գրառում կատարել։