MENU
Ուրախութեամբ տեղեկացանք, որ Թաւրիզի Իսլամական գեղարւեստի համալսարանի ճարտարապետութեան ու քաղաքաշինութեան ֆակուլտետի նախաձեռնութեամբ այսօր՝ մայիսի 11-ի առաւօտեան, Թաւրիզում, մեծարանքի միջոցառում է կազմակերպւել իրանահայ ազգային-հասարականան գործիչ, ճրտ. Վարուժան Առաքելեանի պատւին:
«Ժամանակակից աշխարհագիտութեան ինստիտուտ»-ի հիմնադիր դոկտ. Շոայբ Բահմանն իր «twitter»-եան վերջին գրառմանն անդրադարձել է իր միկրոբլոկի դէմ յարձակումներին ու շարունակւող արգելափակումներին, եւ նշել, որ այսուհետեւ իր հրապարակումներն ու գրառումները կը տեղադրի տելեգրամային «Փէյ նեւեշթհա» ալիքում:
Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով արդէն մէկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամէն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Արցախեան ողբերգական պատերազմից, յաջորդած ու շարունակւող աղէտներից յետոյ իշխանութիւնը՝ ամենատարբեր միջոցներով, հանրային ենթագիտակցութեան ու հոգեբանութեան մէջ արմատաւորում է պարտւողականութեան, խեղճութեան, յանձնւելու անայլընտրանքութեան, նւաստացման թէզերը։ Այդ մասին ուղղակի չի ասւում, բայց դրան է ուղղւած իշխանութեան ողջ ներքին ու արտաքին քաղաքականութիւնը, որը փաթեթաւորւած է «խաղաղութեան դարաշրջան» բարեհունչ ձեւակերպմամբ։
Երկուշաբթի, 8 մայիսի 2023թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց Հայաստանից ժամանած 10 արւեստագէտ-արւեստագիտուհիների այցելութիւնը, որոնք Իրան-Հայաստան յարաբերութեանց յանձնաժողովի եւ Թաւրիզի Արւեստից համալսարանի տնօրէնութեան հրաւէրով ժամանել էին, իրենց գործերը ցուցադրելու սոյն համալսարանի ցուցասրահում: Հանդիպմանը մասնակից եղաւ նաեւ Թեմական խորհուրդը:
Հայաստանի Հանրապետութիւնում եւ Լ. Ղ. Հանրապետութիւնում Մայիսի 9-ը պաշտօնապէս յայտարարւած է եղել՝ Շուշիի ազատագրման եւ յաղթանակի օր։
Մայիսի 9-ը նաեւ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կազմաւորման օր է հռչակւել...
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը եւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղութեանն աջակցելու հնարաւորութիւնները։
Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը աշխատանքներ են տանում «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ուղղութեամբ։ Հնդկական կողմը Հայաստանը դիտարկում է որպէս կամուրջ, որի օգնութեամբ Հնդկաստանից ապրանքները կը կարողանան դուրս գալ ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկայ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց Հնդկական առեւտրատնտեսական կազմակերպութեան նախագահ Ասիֆ Իկբալը։
Յառաջիկայ ուրբաթ, 12 մայիսի 2023 թւականին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի է ունենալու Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական ձեռնարկը: