MENU
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու 50-ամեայ յոբելեանի գեղարւեստական ծրագրի ընթացքում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրւեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, եւ ընթերցւեց այդ առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յղած կոնդակը:
Երէկ՝ երեկոյեան, իւրայատուկ միջոցառմամբ եւ գեղարւեստական յագեցած յայտագրով, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցաւ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումը՝ Ս. Սարգիս եկեղեցում:
Արբանեակային հեռարձակմամբ «Սահար» հեռուստաալիքով օրերս ցուցադրւած փաստավաւերագրական ֆիլմը մեծ իրարանցում է պատճառել Բաքւի ԶԼՄ-ներին:
Այս տարի իր 25-ամեակն է բոլորել մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը: Այդ առիթով՝ թւականիս, մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր եւ կենտրոնի սաների նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառք: Գեղարւեստական յայտագիրը իրականացաւ «Սուքերեան» սրահում, իսկ նկարչական ցուցահանդէս-վաճառքը՝ «Արցախ» սրահում:
«Ադրբեջանական ագրեսիայի լուրը լսելուց անմիջապէս յետոյ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներով այցելեցինք Գեղարքունիքի մարզ: Սոթք մտնելիս մեր ճանապարհը փակեցին ռազմական ոստիկանութեան եւ ոստիկանութեան աշխատակիցները՝ պատճառաբանելով, որ գիւղում անվտանգ չէ: Մեր հարցին, թէ՝ եթէ անվտանգ չէ, ինչո՞ւ գիւղի բնակիչները չեն տարհանւում, չկարողացան պատասխանել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ ընդգծելով, որ այլ ճանապարհով են այցելել Սոթք եւ Կութ գիւղեր:
Քանի մը ժամ մնաց. 14 Մայիսին, Թուրքիոյ աւելի քան 85 միլիոն բնակիչներէն՝ մօտաւորապէս 60 միլիոն քուէարկելու իրաւունք ունեցող պիտի ընտրէ յառաջիկայ հինգ տարիներու նախագահը:
6 Փետրուարի երկրաշարժը ըստ երեւոյթին նետուած է «անցեալ»-ի տոպրակը: Անցեալ մը՝ որ տարբեր ձեւով կը յիշուի, կամ՝ պիտի յիշուի, յատկապէս ընտրութիւններուն արդիւնքէն ետք:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը յայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանութիւն բացելու մասին։ Լահբիբը նաեւ յայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան մէջ։
Zoonomia նախագիծն աւարտել է քսանամեայ աշխատանքը։ Հետազօտողներին յաջողւել է գաղտնազերծել տարբեր ընտանիքների 240 կենդանիների գենոմները եւ համադրել դրանք մարդու ԴՆԹ-ի հետ։ Դա օգնել է աւելի լաւ հասկանալ, թէ ինչը եւ երբ է մեզ մարդ դարձրել: