MENU
Երէկ՝ մայիսի 13-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Զէյթուն քաղաքամասում գտնւող «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզում, որտեղ համայնքիս բարերարներ՝ Ռայմոնդ եւ Նայիրի Աւասափեանների առաջարկութեամբ եւ նիւթական միջոցներով նորոգւել էր մանկապարտէզի խաղահրապարակը՝ օժտւելով արդիական շարժողական ծածկով եւ արհեստական խոտածածկով, որը հնարաւորութիւն է ընձեռնելու խաղահրապարակն օգտագործել անգամ վատ եղանակային պայմաններում:
Թուրքիայի ժողովուրդը համակարգւած ձեւով շարունակում է մտածել՝ իրենց ժողովուրդը կոչւում է թուրք, իսկ ոմանք էլ դրա լեռնային տեսակից են: Թէեւ սա, որպէս երեւոյթ նորութիւն չէ մեզ՝ հայերիս համար, այնուամենայնիւ վարած քաղաքականութեան հետեւանքներն ու դրսեւորումները իրեղէն փաստի են վերածւում, յատկապէս, երբ այն ուղեկցւում է ստորացումների, կամ ծեծով ու խոշտանգումների տեսակով:
Շաբաթ, մայիսի 13-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում հաւաքւած բազմութիւնը, եօթ տարի անց, նորից առիթն ունեցաւ վայելելու պոլսահայ երգչուհի Սիպիլի կատարումները:
Կանադահայ լուսանկարիչ եւ արւեստագէտ Հրայր Բազէ Խաչերեանը իր հերթական գիրք-ալբոմը հրատարակելու նպատակով, որում ընդգրկւած են նաեւ Նոր Ջուղայի եկեղեցիների լուսանկարները, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ ժամանեց Սպահան-Նոր Ջուղա։
«Մեր նպատակը Ադրբեջանին դէմ յանդիման հակաադրբեջանական ցոյց անելն է»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ազատամարտիկ, դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարեանը։
Փաշինեանի հիմնական խօսոյթը խաղաղութեան օրակարգն է, որն օր օրի դէ ֆակտօ ձախողւում է, իսկ Ադրբեջանի նախագահի ասելիքն այն է, որ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնները մի կողմ, բայց գետնի վրայ իրենք այլ բան են անելու։ Նա այդ մասին հերթական անգամ խօսեց Շուշիում՝ վաշինգտոնեան բանակցութիւններին զուգահեռ, իսկ դա ապացուցում է, թէ որքանով էին «անկեղծ» այդ բանակցութիւնները։
Իսկ ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսը՝ Գարեգին Պօղոսեանի հրամանատարութեամբ, գրագէտ եւ ճիշտ պաշտպանութիւն եւ կանխարգելիչ գործողութիւններ է իրականացրել՝ թոյլ չտալով թշնամու առաջխաղացումը: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը Սոթքի ուղղութեամբ իրականացրած սադրանքներով, եւ ի՞նչ սպասել հետագայում: Այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրոյցել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանի հետ:
ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ եւ «Արամ Խաչատրեան» մշակութային հիմնադրամի նախաձեռնութեամբ ֆրանսիական հեղինակաւոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի մասին։
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում յունւարի 9-ից Արցախում օգտագործւում է միայն տեղում արտադրւած էլեկտրաէներգիան: Սարսանգի հիդրոէլեկտրակայանն ապահովում է էլեկտրաէներգիայի մեծ մասը, որն այժմ ողջ հզօրութեամբ չի աշխատում։
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը, թւականիս մայիսի 7-8-ին, հովւական այցելութիւն կատարեց Խուզիստան նահանգի երբեմնի հայահոծ քաղաքներ՝ Ահւազ եւ Աբադան, ընկերակցութեամբ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներ Սարմէն Մինասեանի ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանի: