Հա
Items filtered by date: Շաբաթ, 20 Մայիսի 2023 - Ալիք օրաթերթ

Մենք՝ Արցախի եւ արցախահայութեան զօրակցութեան հանրահաւաքի մասնակիցներս յայտարարում ենք, որ՝

Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց «Կամաւորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահաւաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական-հասարակական գործիչներ:

Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամաւորական շարժում» ՀԿ-ի նախաձեռնութեամբ Կոռնիձորում տեղի է ունենում հանրահաւաք:

Published in Խմբագրական
Շաբաթ, 20 Մայիսի 2023 13:50

Յայտարարութիւն

Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտին, Կրթական խորհուրդը դպրոցների աշակերտութեան թւային պատկերների եւ առկայ հնարաւորութիւնների հիման վրայ ուսումնասիրում եւ նախատեսում է նոր ուսումնական տարեշրջանի համար գործունէութեան ծրագիր: Այս տարի, հաշւի առնելով դպրոցների վերադասաւորման անհրաժեշտութիւնը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ կեանքի կոչւած յանձնախումբն անցեալ ամիսների ընթացքում մանրազննին ուսումնասիրել է դպրոցների ապագայ հեռանկարը:

Published in Թեհրան

Անգլիաբնակ եւ իրանական ծագում ունեցող մեծահարուստ Ջաւադ Մարանդիին Լոնդոնի դատախազութեան կողմից մեղադրանք է առաջադրւել փողերի լւացման վարկածով: Այս մասին է տեղեկացրել BBC-ին. հիմք ընդունելով դատարանի կողմից հաստատւած փաստաթղթերը: Տեղեկացրել է «Ազարիհա»-ն իր տելեգրամային եւ «twitter»-եան կանալներով:

Published in Միջազգային

«Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 30-րդ Պատգամաւորական ժողովին մասնակցելու նպատակով, Թեհրան կատարած այցի ընթացքում, պատասխանելով մեր այն հարցին, թէ ինչպէս է գնահատում համայնքի մշակութային եւ ազգային կեանքը նշեց, որ մեծապէս տպաւորւած է համայնքային ակտիւ կեանքով, մասնաւորապէս՝ Պատգամաւորական ժողովին ընթացած կառուցողական քննարկումներից:

Published in Թեհրան

«Լուսակն» հրատարակչութիւնը օրերս լոյս է ընծայել վաստակաշատ պատմաբան Երւանդ Փամբուկեանի «Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ. անձնանուններ, տեղանուններ, թւանշանային ծածկագրեր» ուշագրաւ աշխատութիւնը, որը միաժամանակ «ՎԷՄ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ» հինգերորդ հատորն է։ Այն ներառում է ՀՅԴ յեղափոխական գործունէութեան առաջին քառասնամեակի ընթացքում ծածկագրւած՝ անհատ գործիչների անձնանունների, նրանց գործունէութեան վայրերի՝ Հայաստանի ու յարակից երկրների տեղանունների, ինչպէս նաեւ գաղտնի նամակագրութեան մէջ օգտագործւող թւանշանային ծածկագրերի աղիւսակները։

Եթէ ոմանք ուզում են եկեղեցագիտութեամբ զբաղւել, կարող են փորձել ընդունւել Հոգեւոր ճեմարան, եթէ, իհարկէ, յաղթահարեն ընդունելութեան համար սահմանւած կրթական շեմը եւ համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարւոք վիճակի վերաբերեալ:

Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը ի պատասխան News.am-ի հարցման, թէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախօրէին յայտարարել էր, եթէ եկեղեցին ուզում է զբաղւել քաղաքականութեամբ, թող կուսակցութիւն ստեղծի:

Նախադասութիւնը որը հնչեց շատ հնչեղ էր, բայց իրականում դա քաղաքական մանիպուլեացիա էր, որը ոչ այդքան վարժ կատարւեց։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի յայտարարութեանը։

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։