MENU
Ադրբեջանում պետական մակարդակով իրականացւում է հայկական ամէն ինչի համատարած ոչնչացման քաղաքականութիւն։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի օկուպացրած Հադրութի անօրինական վերաբնակեցման եւ Հադրութի հայկական եկեղեցու «աղւանացման» մասին տեղեկութիւնները։
Իշխանութեան գալուց յետոյ, անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը, Նիկոլ Փաշինեանն սկզբում ասում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մեր ժողովուրդը ոչինչ չունի զիջելու եւ ինքն է որոշելու:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ յանկարծ Վաշինգտոնում «Խաղաղութեան պայմանագիրը» դարձաւ «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» երկկողմ համաձայնագիր, ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանեանը պատասխանեց, որ, ըստ էութեան, ի սկզբանէ այն երկկողմանի յարաբերութիւնների կարգաւորման պայմանագիր էր, որովհետեւ նախատեսւում էր, որ սահմանազատման ու սահմանագծման յանձնաժողով պիտի ստեղծւէր, որը պէտք է զբաղւէր յարաբերութիւնների կարգաւորմամբ եւ սահմանների ճշգրտմամբ, ինչպէս նաեւ կումունիկացիաների բացմամբ, եւ այլն։
Վերջերս սոցիալական ցանցերի օգտատէրերի մօտ քննարկման լայն առիթ դարձաւ Քենեսէթի պատգամաւորներից 32-ի ստորագրութեամբ Թել Աւիւին ուղղւած յորդորը, առ այն, որ ամէն գնով պէտք է սատարել Իրանում անջատողական շարժումներին եւ շարժւել՝ «Հարաւային Ադրբեջանի Հանրապետութիւն» ստեղծելու ուղղութեամբ:
Թւականիս մայիսի 4-ին եւ 5-ին բազմամարդ էր Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահը՝ հայ հասարակութիւնը եկել էր ունկընդրելու «Կակաչ» պարախմբի հիմնադրման 40-ամեակի առիթով կազմակերպւած ելոյթները:
Ուրբաթ, մայիսի 5-ին, հեռուստադերասան եւ թատերական գործիչ Բիայնա Մահմուդեանի գլխաւորութեամբ՝ բեմականացւեց Լեւոն Շանթի «Հին Աստւածներ» դրաման:
Մայիսի 4-ին, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը Կահիրէի հեռուստատեսութեան (Elqahera news) եթերում մասնակցել է հայ-ադրբեջանական հակամարտութեան եւ դրանց շուրջ ընթացող բանակցութիւնների վերաբերեալ պանելային քննարկում-բանավէճին: