MENU
Գերագոյն գլխաւոր դաւաճանը նստած է կառավարութեան շէնքում, ինչի բոլոր հիմքերն ու ապացոյցներն ունի Արգիշտի Քեարամեանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուր զինւորական պանթէոնում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։
Մայիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան եւ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետութեամբ կատարւեց խաղաղութեան աղօթք Հայաստանի եւ Արցախի խաղաղութեան եւ ապահովութեան համար:
Մայիսի 9-ը միշտ լինելու է մեր տօնը, միշտ յիշւելու են մեր յաղթանակները եւ կերտւելու են նոր յաղթանակներ, ես դրանում համոզւած եմ. սա Արցախի կաւերոր օրերից է, ես ուրախ եմ, որ երիտասարդներն են այստեղ կանգած, դուք էք սա սկսել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահաւաքի նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահաւաքի ժամանակ իր ելոյթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը:
Վերջերս «twitter»-ում յաճախակի են դարձել Հայաստանի թեման շօշափող գրառումները, յատկապէս երբ խօսք է գնում տարածաշրջանում Իրանի ազգային շահերը վտանգող երեւոյթների շուրջ:
Պահը օրհասական է, իսկ ընտրութիւնը՝ ճակատագրական: Մենք ենք որոշելու՝ կրկնւելո՞ւ է արդեօք ՀԱՐՍԱՆԻՔԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ, թէ կորելու, անհետանալու ենք որպէս ազգ:
Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին օրերի առողջական խնդիրները պատճառ դարձան տարատեսակ մեկնաբանութիւնների՝ սկսած բժշկական վերջացրած քաղաքական ու քաղաքագիտական: Սակայն, անկախ ամէն ինչից, Էրդողանի տարիքը, առողջական վիճակը շատ բնական եւ տրամաբանական են դարձնում այն, որ Թուրքիայի նախագահի համար կարծես թէ մօտենում է քաղաքական ժառանգորդ ընտրելու հարցը:
«Ցաւալիօրէն, մենք եռատօնը նշում ենք այս պայմաններում՝ օկուպացւած երկրում, որտեղ իշխանութեան են օկուպանտները, ովքեր իրենց վարքով, գործողութիւններով, դիրքորոշումներով ցցուն արտայայտում են վերաբերմունքը եռատօնին»,- Եռաբլուր զինւորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը։
168.am-ի հետ զրոյցում Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թէ այսօր Շուշին ինչ կարգավիճակում է գտնւում, հայութիւնը պարտաւոր է նշելու Շուշիի ազատագրման օրը, քաղաքն ազատագրելու համար զոհեր են եղել, նրանց յիշատակը պէտք է յարգել։
Ալիեւի, Փաշինեանի եւ Շառլ Միշէլի՝ Բրիւսէլում յայտարարւած հանդիպումը թոյլ է տալիս այս պահին անել հետեւեալ եզրայանգումները.