Հաֆէզից մինչեւ Մաշտոց. Հայ-իրանական լեզւամշակութային կապերի մասին

Սիրոյ եւ իմաստութեան կապը. Շիրազցի Լէսան ալ-ղէյբից մինչեւ հայոց հինաւուրց այբուբենը
Հոկտեմբերի 12-ն իրանական Մեհրի 20-ը, միահիւսւած է մի բանաստեղծի անւան հետ, ում հանդէպ սէրը դարեր շարունակ խորապէս արմատաւորւած է եղել մարդկանց հոգիներում:
Հաֆէզ Շիրազիի պոէզիան եւ հայոց գրերի գիւտի պատմութիւնը միաւորող խորհրդանշական զուգահեռ է ներկայացւել հոկտեմբերի 12-ին Pars Today-ի հրապարակած նիւթում, որն անդրադառնում է սիրոյ, իմաստութեան եւ հայ-իրանական մշակութային ընդհանրութիւններին։
Նիւթում ներկայացւում է պարսիկ մեծ բանաստեղծ Հաֆէզ Շիրազիի գրական ժառանգութիւնը՝ անդրադառնալով նրա «Լիսան ալ-ղէյբ»՝ «Անտեսանելիի լեզու» պատւանդանը եւ նրա ստեղծագործութիւնների փիլիսոփայական ու խորհրդապաշտական քաշին։
Հրապարակման երկրորդ մասը նւիրւած է հայերէնի եւ պարսկերէնի պատմական առնչութիւններին։ Նշւում է, որ հայերէնում պահպանւել են պարսկական ծագում ունեցող բազմաթիւ բառեր, որոնց մի մասը կարող է կարեւոր աղբիւր լինել պարսկերէնի պատմական զարգացման եւ հին բառաձեւերի ուսումնասիրութեան համար։
Անդրադառնալով հայոց գրերի ստեղծմանը հեղինակը յիշատակում է Մեսրոպ Մաշտոցին եւ հայերէնով գրի առնւած առաջին նախադասութիւնը Սողոմոնի առակներից. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հեղինակի համաձայն հայոց գրերի իմաստութեանն ու ճանաչողութեանը ծառայելու գաղափարը նմանեցւում է Հաֆէզի պոեզիայի խորքային ընկալման իմաստի հետ, երկու ժողովուրդների դարաւոր մշակութային առնչութիւնները ներկայացնելով որպէս փոխըմբռնման եւ բարեկամութեան հիմք։



