ԻրանՄշակութային

Մահացել է Իրանի կինոյի հայ անւանի օպերատոր Սողոմոն Մինասեանը

Իրանի կինոյի անւանի օպերատոր Սողոմոն (Սոլէյման) Մինասեանը մահացել է 95 տարեկան հասակում՝ Լոնդոնում։

Նրա մահւան մասին յայտնել է կինոքննադատ եւ կինոյի հետազօտող Փարւիզ Ջահեդը սոցիալական ցանցերում կատարած իր գրառմամբ։ Մինասեանի դուստրը Նելլան է մահւան լուրը փոխանցել  նրան։

Մինասեանը կինոռեժիսոր Էբրահիմ Գոլեսթանի «Աղիւս եւ հայելի» գեղարւեստական ֆիլմի եւ Ֆորուղ Ֆարրոխզադի «Տունը սեւ է» վաւերագրական ֆիլմերի օպերատորն էր, որոնք համարւում են իրանական կինոյի նշանաւոր գործերից։

Մինասեանը կինոյի ասպարէզ էր մուտք գործել հետեւողական աշխատանքով ձեռք բերւած փորձառութեամբ, Էբրահիմ Գոլեսթանի կինոստուդիայում կատարած աշխատանքի արդիւնքում։

Նա նկարահանել է նաեւ մի շարք յիշարժան վաւերագրական ֆիլմեր, այդ թւում՝ «Մարջանների ալիքները», «Մարլիքի բլուրները» եւ «Գոհարեղէնի գանձարանը»։

Փարւիզ Ջահեդի գնահատմամբ Մինասեանը բնատուր տաղանդով արւեստագէտ էր, որն իր աշխատանքով կարեւոր ներդրում է ունեցել իրանական վաւերագրական եւ գեղարւեստական կինոյի զարգացման գործում։

Related Articles

Back to top button