Հա
11/01/2017 - 12:25

Եւ ահա մենք

Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը: Անցած մէկ շաբաթւայ ընթացքում կային տեխնիկական որոշակի խնդիրներ, որոնց կարգաւորումը պահանջեց ժամանակ, ջանք, եւ իհարկէ Ձեր համբերատարութիւնը, որի համար հայցում ենք Ձեր ներողամտութիւնը:

Մեր նոր կայքը կոչւած է բաւարարելու ժամանակակից առցանց, նոյն ինքը՝ ՕՆԼԱՅՆ լրատւութեան պահանջները, առանց որի կայքի վերաթարմացումն ու տեխնիկական վերազինումը կը դառնար ինչ-որ տեղ անիմաստ եւ ինքնանպատակ:

Նոր կայքը, թէեւ «ԱԼԻՔ» օրաթերթի օրգանական շարունակութիւնն է լինելու, սակայն, այն գործելու է անկախ՝ փորձելով իր այցելուներին տրամադրել օնլայն՝ «Live» լրատւութիւն:

Մեր նպատակն է հասնել օրեկան 8-10 ժամ օնլայն լրատւութեան հնարաւորութեան, որը, ընդունենք, որ մեր սահմանափակ հնարաւորութիւնների պարագայում չափազանց հաւակնոտ եւ պատասխանատու ծրագիր է:

Մենք, սակայն, այս պատասխանատու պարտաւորութիւնը ստանձնել ենք՝ իւրացնելով օրւայ պահանջն ու անհրաժեշտութիւնը:

Թէ ինչքանո՞վ  դա կը յաջողւի մեզ՝ ցոյց կը տայ ժամանակը: Սակայն, վստահ ենք եւ հաւատում ենք, որ Ձեր աջակցութեան շնորհիւ մեզ կը յաջողւի իրագործել մեր առջեւ դրւած նպատակները:

Մենք անշուշտ բաց ենք լինելու Ձեր դիտարկումների, նկատառումների, առաջարկների եւ անպայման քննադատութիւնների առջեւ՝ գիտակցելով, որ առանց դրանց գործը ինյչ-որ տեղ այն չի լինելու, մի բան պակասելու է, չի ստացւելու:

Մենք բաց ենք լինելու նաեւ այն բոլոր ընթերցողների առջեւ, ովքեր կը ցանկան թղթակցել կամ աշխատակցել կայքին (Հաշւի առնելով անշուշտ մեր ընդհանուր քաղաքականութիւնն ու չափորոշիչները):

Այնպէս որ՝ մեզ եւ Ձեզ սապսւում է ծանր, բայց միեւնոյն ժամանակ արդիւնաւետ աշխատանք: Ուրեմն շարժւենք առաջ...

 

 

Յարակից լուրեր

  • Մեր ցաւալի կորուստը
    Մեր ցաւալի կորուստը

    Այսօր առաւօտեան ցաւալի կորստեան բօթը ցնցեց մեզ՝ բոլոր աշխատակիցներիս:

    Կեանքից անժամանակ հեռացաւ մեր սիրելի նախկին գործակից՝ Շաքէ Մահմուդեանը:

  • Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար
    Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար

    Յունիսի 20-ը՝ փախստականների միջազգային օրը, լաւագոյն առիթն է եւս մէկ անգամ յիշելու Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 350 հազար հայերի ճակատագրի մասին:

    Հայերի զանգւածային բռնագաղթը Ադրբեջանից, այդ երկրի տարբեր քաղաքներում՝ Բաքւում, Սումգայիթում, Գանձակում... իրականացւած բռնաճնշումների եւ զանգւածային ջարդերի արդիւնքն էր:

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Յունիսի 3-ից 5-ը, պետական արձակուրդի առիթով կայքը չի աշխատելու:

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Մայիսի 23-ից 25-ը, պետական արձակուրդի առիթով կայքը չի աշխատելու:

  • Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)
    Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)

    Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը։

    Մայիսի 1-ը մեծ տօն լինելուց բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ սոցիալ-տնտեսական յարաբերութիւնները՝ պատճառելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, կապիտալի ոչ բնական կուտակումի, եւ սոցիալական ընդգծւած բեւեռացման տեսքով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։