Հա
03/04/2017 - 19:11

Ապրիլի 2-ի ընտրութեան դասերը, կամ շառաչուն ապտակ՝ զիջողականութեանը

Ապրիլեան քառօրեայ պատերազմում ադրբեջնական հասրակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասրակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից՝ նրան ստիպելով համակերպւել նւաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ՝ յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշումոտ հեռնկարի

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Ապրիլեան քառօրեայ պատերազմը ողջ հայութեան համար առաւել առարկայական դարձրեց դեռեւս չլուծւած ԼՂ հիմնախնդիրը:

Քառօրեայ պատերազմից յետոյ, տրամաբնօրէն աւելի ակտիւացաւ պատերազմի աւարտի մասին դիսկուրսը՝ առաջացնելով հակամարտութեան լուծումների իրատեսական ճանապարհների որոնման կարեւոր դիսկուրս՝ ե՛ւ հայ հասարակութեան մօտ ընդհանրապէս, ե՛ւ հայաստանեան  քաղաքական էլիտայում՝ յատկապէս:

Ակնյայտ էր, որ կամայ, թէ ակամայ այս դիսկուրսը տեղափոխւելու է ՀՀ ԱԺ-ի 2017 թւականի ընտրութիւններ՝ դառնալով նախընտրական քննարկումների հիմնական ու առանցքային թեմաներից մէկը: Մանաւանդ որ՝ ասպարէզում էր ցանկացած գնով, այսպէս կոչւած «Խաղաղութեաւն, հաշտութեան, բարիդրացիութեան» կուսակցութիւնը, յանձինս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի:

Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա գլխաւորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տրամաբանութիւնը հետեւեալն էր. երկարաժամկէտ կտրւածքով Հայաստանն Ադրբեջանի հետ ուժային հաւասարակշռութիւնն իր օգտին փոխելու հնարաւորութիւն չունի, իսկ դա անիմաստ է դարձնում հակամարտութեան շարունակելն ու առկայ ստատուս քւոյի պահպանումը, որն էլ ըստ նրանց՝ ենթադրում է մարդկային եւ տնտեսական հնարաւորութիւնների կորուստ՝ հարեւանների հետ թշնամական յարաբերութիւնների պատճառով:

Պարզ լեզւով ասաց՝ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա թիմակիցները կոչ էին անում լինել «իրատես» եւ Ղարաբաղում զիջումների միջոցով հասնել խաղաղութեան:

Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ էր, որպէսզի առաջին քայլ անի հայկական կողմն ու յանձնի տարածքներ, որն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կընկալւի որպէս խաղաղութեան ազդանշան: Արդիւնքում, նրանք կը հրաժարւեն Հայաստանին մեկուսացնելու քաղաքականութիւնից, կը վերանայեն Հայաստանի շրջափակաման քաղաքականութիւնն ու կը բացեն փակ սահմանները, ինչն էլ կապահովի Հայաստանի զարգացումն ու կը վերացնի առկայ բոլոր խնդիրները:

Արցախեան հիմնախնդրի լուծումը ՀԱԿ-ՀԺԿ-ականները տեսնում էին ցնկացած գնով եւ անվերապահօրէն հակառակորդի հետ հաշտութեան մէջ: Նրանք փորձում էին հասարակութեան վախեցնել այն բանով, որ եթէ հայկական կողմը հիմա չգնայ կարգաւորման (Կարդացէք միակողմանի զիջումների-Ա.Շ.), ապա վաղը նրան աւելի վատ տարբերակ կը պարտադրւի:

 Թեզ, որը Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջ էր քաշել դեռեւս իր նախագահութեան օրօք՝ 1997-98 թւականներին, որն էլ միանշնակօրէն մերժւել էր հասարակութեան կողմից՝ դառնալով նրա հրաժարականի պատճառը:

«Խաղաղութին»՝ ցանկացած գնով մոլուցքով տարւած ԼՏՊ-ն ու իր թիմակիցները սակայն մոռացութեան էին տւել մի պարզ ճշմարտութիւն. հայաստանեան հասրակութիւնը դեռեւս մէկ տարի առաջ էր տւել իրեն կապիտուլացիայի ենթարկել ցանկացող թշանամու պատասխանը:

Ապրիլեան քառօրեայ պատերազմում ադրբեջնական հասրակութեան նկատմամբ յաղթանակ տարած հասրակութեանն անհնար էր պարպել յաղթողի հոգեբանութիւնից՝ նրան ստիպելով համակերպւել նւաստացուցիչ պայմաններով միակողմանի զիջումների հետ՝ յանուն ինչ-որ երեւակայական խաղաղութեան մշումոտ հեռնկարի: Սա հէնց այն էր, ինչ հաշւի չէին առել Տէր-Պետրոսեանն ու նրա թիմակիցները:

Պէտք է նշել, որ հայկական քաղաքական արենայում չկայ որեւէ քաղաքական ուժ, որը չի գիտակցում, որ այս հակամարտութիւնը երբեւիցէ պէտք է կարգաւորել փոխզիջումային տարբերակով: Աւելի որոշակի՝ հայկական քաղաքական իրականութիւնում չկայ պատերազմի կուսակցութիւն:

Բայց հայ հասարակութեան պատկերացրած փոխզիջումային տարբերակն այն չէ, որը պատկերացնում է, եւ որի մասին խօսում է Լեւոն Տէր-Պետրոսեանն արդէն 20 տարի շարունակ:

Ապրիլի 2-ին կայացած ընտրութիւնների արդիւնքները դրա վառ ապացոյցն էին, ընտրողների հերթական շառաչուն ապտակը՝ պարտւողական հոգեբանութեանը:

Որոշակիօրէն ԼՂ հակամարտութեան կտրւածքով ժողովուրդն ասաց իր խօսքը, կատարեց իր ընտրութիւնը: Հերթն հիմա խորհրդարան անցած քաղաքական ուժերինն է: ՀՀ նոր սահմանադրութեան արդիւնքում ստեղծւել է բացառիկ հնարաւորութիւն ապահովելու Հայաստանի  կառավարման մոդելի անցումը ժողովրդավարական, իրաւական եւ արդիւնաւետ քաղաքական համակարգի՝ արագացնելով եւ երաշխաւորելով Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների եւ զարգացման ընթացքը:

Սա առանցքային նշանակութիւն ունի հայ հասարակութեան մօտ Հայաստանի ապագայի նկատմամբ յոռետեսական տրամադրութիւնները մէկ ընդ միշտ բացառելու՝ երկրի զարգացումն ու բարգաւաճումը թշնամուն միակողմանի զիջումներ անելու մէջ տեսնելու ձախաւեր մտայնութիւնը:

Յարակից լուրեր

  • Նոր դաւադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահօր ասելիքը
    Նոր դաւադիր չափորոշիչնե՞ր, ո՞րն էր կնքահօր ասելիքը

    Օրերս մամուլում յայտնւեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անդրադարձը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավէճի վերաբերեալ, որտեղ շօշափւել էր նաեւ պատմագիտութեանն առնչւող հարցը: Լեւոն Տէր-Պետրոսեանը նշել էր հետեւեալը. «Բանավէճից տպաւորութիւն է ստեղծւում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտութեանը Հայաստանի անկախութիւնից ի վեր փոխարինելու է գալիս աւելի գաւառական, չափազանց վտանգաւոր, հայդատական պատմագիտութիւնը։

  • Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար
    Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար

    Յունիսի 20-ը՝ փախստականների միջազգային օրը, լաւագոյն առիթն է եւս մէկ անգամ յիշելու Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 350 հազար հայերի ճակատագրի մասին:

    Հայերի զանգւածային բռնագաղթը Ադրբեջանից, այդ երկրի տարբեր քաղաքներում՝ Բաքւում, Սումգայիթում, Գանձակում... իրականացւած բռնաճնշումների եւ զանգւածային ջարդերի արդիւնքն էր:

  • Լռելն է դաւաճանութիւն
    Լռելն է դաւաճանութիւն

    ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է նախօրէին Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ ՀՀ գործող իշխանութիւնների դէմ  պայքարողներին ազգի դաւաճան անւանելու մասին գրառմանը:

  • Տէր-Պետրոսեանի կոչերը եւ բադերի առակը
    Տէր-Պետրոսեանի կոչերը եւ բադերի առակը

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է նախօրէին Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ համավարակային պայմաններում ՀՀ գործող իշխանութիւնների դէմ պայքարողներին ազգի դաւաճան անւանելու մասին գրառմանը:

  • Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)
    Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)

    Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը։

    Մայիսի 1-ը մեծ տօն լինելուց բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ սոցիալ-տնտեսական յարաբերութիւնները՝ պատճառելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, կապիտալի ոչ բնական կուտակումի, եւ սոցիալական ընդգծւած բեւեռացման տեսքով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։