Հա
21/07/2019 - 11:00

Ինքնաթիռների մաշւածութիւնը քաղաքացիական աւիացիայի գլխաւոր մարտահրաւէրն է

Ինքնաթիռների մաշւածութիւնը երկրի քաղաքացիական աւիացիայ գլխաւոր մարտահրաւէրն ու գերխնդիրն է:

«alikonline.ir» - Ինքնաթիռների մաշւածութիւնը երկրի քաղաքացիական աւիացիայ գլխաւոր մարտահրաւէրն ու գերխնդիրն է: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանի քաղաքաշինութեան յանձնաժողովի անդամ Սէյէդ Հադի Բահադորին:

Ըստ նրա՝ Իրանի աւաիցիոն ոլորտում շահագործւող ինքնաթիռների միջին տարիքը 24 տարի է, ինչը չափազանց մտահոգիչ է:

«Սա անհրաժեշտ է դարձնում, որ կառավարութիւնն ու խորհրդարանը միասնաբար գործի անցնեն երկրի աւիապարկը թարմացնելու համար»,- ասել է պատգամաւորը՝ նշելով, որ հիմնական խոչընդոտը ոլորտի նկատմամաբ սահմանւած պատժամիջոցներն են, որոնք էլ անհնար են դարձնում նոր ինքնաթիռների ձեռք բերումը:

Նա նշել է, որ խնդիրը կարելի է մասամբ կարգաւորել երկրոդ ձեռքի ինքնաթիռների ձեռք բերումով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։