Հա
19/12/2019 - 12:00

«Թաւրիզում առկայ է ներդրումային բարձր ներուժ». ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան

Պատրաստ ենք Երեւանում ներկայացնել Թաւրիզ քաղաքի ներդրումային մեծ գրաւչութիւնը: Այս մասին երէկ՝ երեկոյեան Թարիզի քաղաքապետի եւ քաղխորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«alikonline.ir» - Պատրաստ ենք Երեւանում ներկայացնել Թաւրիզ քաղաքի ներդրումային մեծ գրաւչութիւնը: Այս մասին երէկ՝ երեկոյեան Թարիզի քաղաքապետի եւ քաղխորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա բարձր գնահատելով Թաւրիզի ներդրումներ ներգրաւման ակտիւութեան գործօնը նկատել է, որ պատմական նշանակութեան քաղաքը ունի բարձր ներուժ զբօսաշրջային, ինչպէս նաեւ՝ արդիւնաբերութեան ոլորտներում կապիտալի ներգրաւման համար, ինչը, նրա խօսքով, անհրաժեշտ է ներկայացնել տարբեր երկրներին, մասնաւորապէս՝ Հայաստանին, որն Իրանի հետ ունի ցամաքային սահման:

Դեսպանը նկատել է, որ Թաւրիզի պատմամշակութային բարձր ժառանգութեանը Հայաստանում ծանօթ չեն, ինչի ուղղութեամբ ըստ նրա՝ անհրաժեշտ է ինտենսիւ աշխատել: Դա, նրա խօսքով, նաեւ կապահովի հայաստանցի զբօսաշրջիկների հոսքը դէպի այդ քաղաք:

Նա նաեւ յստակեցրել է, որ ոչ նաւթային արտահանման ոլորտներում զբօսաշրջութիւնը համարւում է երկրի տնտեսութեան զարգացման կարեւոր բաղադրիչներից մէկը, մասնաւորապէս պատժամիջոցների առկայութեան պայմաններում, ինչի ներուժն անհրաժեշտ է բարձրացնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։