Հա
24/11/2021 - 13:55

Հասունացման պարտադրանքը

Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկնել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Բոլոր ոլորտների վրայ է ազդել 44-օրեայ պատերազմն իր հետեւանքներով, շարունակելով նոր օրակարգ պարտադրել մեզ։ Արւեստագէտների, ուսանողների, հասարակական-քաղաքական գործիչների... բոլորիս անելիքը փոխւել է։ Նոր պայմանները կամայ, թէ ակամայ մեզ պարտադրել են նոր իրականութիւն, ոչի դէմ պէտք չէ ընկրկել, այլ, դիմադրութիւն ցոյց տալ՝ նորին՝ աւելի լաւին հասնելու, խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու նպատակով։

Մեզանից իւրաքանչիւրն իր մասնագիտութիւնից ելնելով կարող է իր քայլը կատարել՝ արժանապատիւ ազգ դառնալու ուղղութեամբ: Պատերազմում պարտութեան վերաբերեալ բազում հարցադրումներ կատարել, պատճառահետեւանքային կապեր գտնել, թոյլ տւած սխալների, բացթողումների մասին բարձրաձայնել։

Որպէս օրինակ, պարսիկ հայրենակիցների որոշակի հատւածի մօտ կարծիք կար/կայ, որ Ադրբեջանն իրաւունք ունէր ռազմական ուժ կիրառել Արցախի ժողովրդի դէմ «ազատագրելով իր՝ օկուպացւած տարածքները»։

Աւելին, ադրբեջանցիներին «բարեացակամութեան» ցուցաբերման առումով, մեր երկրի որոշ պաշտօնեաներ մէկը միւսին հերթ չտւեցին Ադրբեջանի նկատմամբ «աւելի եղբայրական» երեւալու առումով: Շուշիի «ազատագրման» վերաբերեալ շնորհաւորականներին ծանօթ ենք բոլորս:

Եւ դա յատկապէս մեզ՝ իրանահայերիս համար չափազանց վիրաւորական էր եւ նւաստացուցիչ։

Այստեղ նաեւ «արդար» լինելու համար, ուզում եմ արձանագրել, որ 26 տարի շարունակ ադրբեջանցիներն իրենց բարոյական եւ նիւթական ջանքերը ներդրեցին, միայն թէ աշխարհում իրենց «աւելի շատ սիրեն», եւ յանուն դրա գործի դրեցին հնարաւոր ողջ լծակները։

Մեզ յուզողը, յատկապէս, ու նաեւ այն չէ, թէ ինչո՞ւ Իրանում ոմանք ադրբեջանցիներին աւելի «շատ սիրեցին», քան մեզ՝ հայերիս։ Ոչ էլ նման էմոցիոնալ բացականչութիւնների՝ «միթէ մենք, որպէս իրանահայեր, քիչ ենք արե՞լ այս երկրի համար» շարքից:

Վերադառնալով մեզ, իրողութիւնն այն է, որ պատմութիւնից եկած մեր ներդրումն Իրանում, իրօք, ապշեցուցիչ, մեծ ծաւալի է։ Իհարկէ, այս խօսքիս համար մեզանից իւրաքանչիւրը, միասին կամ անհատապէս, կարող ենք երկար-բարակ ցանկեր շարադրել «առաջին հայերի» կարգից ու շարքից։

Դրանք, բոլորն էլ կարող են լինել պատմական իրողութիւններ, փաստեր՝ թղթերով ու վկայութիւններով փաստարկւած եւ պահպանւած: Ինչ խօսք։

Բայց, այսօր խնդիրն այլ տեղում է։ Իմ համոզմամբ՝ խնդրի լուծումը հնարաւոր է փնտրել կապերի, յարաբերութիւնների չկայացւածութեան մէջ նաեւ: Կարծում եմ, Իրանի եւ մեր՝ իրանահայերիս յարաբերութիւնները լիարժէք չեն:

Մեր երկրի հետ յարաբերութիւններում, մենք յաճախ ենք ներկայանում որպէս երեխաների, այլ, ոչ թէ մեծահասակների՝ լիարժէք քաղաքացիների, որոնք ունեն ազդեցութիւն գործելու իրաւունք։ Աւելին, մեզ պահում ենք նեղացած, խռոված, երեխաների պէս։ Մենք չենք յաղթահարել՝ փոքրամասնութիւն լինելու բարդոյթը եւ վախերը: Ի՞նչ է տւել մեզ այս աստիճան ինքնամփոփումը, չգիտեմ։ Բայց կարծում եմ, լուծման տարբերակներից կարող է լինել այն, որ մենք դադարենք մեզ պահել որպէս երեխաների, այլ վարւենք եւ գործենք, ինչպէս մեծահասակի՝ սեփական երկրում ապրող քաղաքացիների:

Ինչպէ՞ս է մեծահասակը կարող իրեն պահել նման իրավիճակում: Նախ, պէտք է դուրս գալ այդ ծնող-երեխայ յարաբերութիւններից։ Ուսումնասիրենք, թոյլ տւած սխալները, բացթողումները, եւ ինքներս մեզ հետ անկեղծ լինենք այդ առումով: Անհրաժեշտ հետեւութիւններ անենք նախորդ սխալներից, ընդգծենք մեր ուժեղ կողմերը՝ դարձնելով այն օգտակար օղակ յաջորդ նմանատիպ իրավիճակում։

Մեզ՝ որպէս հայերի, մեծահասակների նման դրսեւորւելը կարող է օգնել յատկապէս վերացնել աւելորդ դրամատիզացիան, որոշակի էմոցիոնալ «պոչը» եւ անտեղի վրդովմունքը մեր երկրից:

Կարծում եմ, որ նման յարաբերութիւնները կարող են կառուցողական լինել։

Շարունակելով ասեմ, որ վերը շարադրւած մտքերն իմ երեւակայութեան արգասիքը չեն։ Փորձեցի զուգահեռներ անցկացնել 20-րդ դարի հոգեբան Էրիկ Բեռնիի տեսութեան եւ մեր հայերի՝ որպէս Իրանի լիարժէք քաղաքացիների կայացման միջեւ՝ փորձելով հասկանալ, թէ ինչպէս ենք կարող ադրբեջանցիներից «աւելի լաւը» լինել:

Որտեղից սկսենք համարձակ քայլերը: Դա կարող է լինել մշակոյթի ոլորտը: Չմոռանանք, որ յատկապէս օրակարգ է փոխւել, անհրաժեշտ է ազգային անկումը վերելքի վերածել, մեծ ու փոքր քայլերով: Այսօր, նոյնիսկ, նրանք, ովքեր արւեստը դիտարկում էին, զուտ որպէս անձնական ինչ-որ ուղի, ովքեր որպէս ստեղծագործ էակներ անում էին մի բան ինքնապահպանման համար, հիմա պիտի գիտակցեն, որ օրակարգը փոխւել է, այլեւս չենք կարող ինքնապահպանման համատեքստում մնալ։

 

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ 

 

Յարակից լուրեր

  • Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին
    Միգուցէ՞ մի փոքր աւելի քիչ խանգարենք երիտասարդներին

    Ես չեմ հաւատում այն մտքին, որ ասում են, թէ մենք չունենք ակտիւ, նախաձեռնող եւ գործունեայ՝ իր ազգի, ժողովրդի, համայնքի ապագայով մտահոգւող երիտասարդութիւն։ Ես այդ միտքը կտրականապէս մերժում եմ, ե՛ւ որպէս երիտասարդի, որը տեսնում, շփւում, անմիջական կապի մէջ է երիտասարդների հետ, ե՛ւ որպէս նախկին սկաուտապետի, որը աշխատել է երիտասարդ խմբերի շրջանակում։

  • Չդադարե՛ս դիմադրել
    Չդադարե՛ս դիմադրել

    Մեզանից շատերի կեանքն, առօրեան, աշխարահայեացքը փոխւեց պատերազմի աղէտից յետոյ։

    Բազմաթիւ հայեր դեռեւս չեն յաղթահարել պատերազմի հետեւանքները, շոկը, տրաւման: Ոմանք «անցել են առաջ»՝ մնալով հին տներով, որտեղ, առհասարակ բան չի փոխւել: Իսկ որոշներն էլ անդադար դիմադրելու, վերականգնելու ուժ են փնտրում իրենց մէջ:

  • Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին
    Մենք ՊԱՐՏԱՒՈՐ ենք կանգնել «ԱՐԱՐԱՏ»-ի թիկունքին

    Կորոնավիրուսի համավարակի բռնկման, Արցախեան վերջին պատերազմի, եւ պետականութեան լինել-չլինելու խնդիրների առջեւ կանգնած հայութիւնն իր ամբողջական իմաստով, ապրում է իր ժամանակակից պատմութեան ամենաբարդ էտապան՝ դիմակայելով անյաղթահարելի թւացող փորձութիւններ։

  • Ամենակարեւորը վճռակամութիւնն է
    Ամենակարեւորը վճռակամութիւնն է

    ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։